Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Օմիկրոնի ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս վարակակրի հետ շփումից հետո

Օմիկրոնի ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս վարակակրի հետ շփումից հետո

1619
0

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հարավային Աֆրիկայի բժիշկները հայտնել  են Կորոնավիրուսի Օմիկրոն շտամի ամենավաղ ախտանիշները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են Express թերթում՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

Մասնագետների խոսքով՝ կոկորդի ցավը, մեջքի ցավը, հոգնածությունը, փռշտալը, գիշերային քրտնարտադրությունը և մարմնի ցավը կարող են առաջանալ վարակակրի հետ շփումից երկու օր անց: Առաջնային նշանների շարքին է դասվում նաև գլխացավը:

Բժիշկները նաև պարզաբանել են, որ երբեմն COVID 19-ի նշաններն իրենց ուշ են զգացնել տալիս: Նման դեպքերում՝ ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 14 օր անց:

Բժիշկները խորհուրդ են տալիս  օրգանիզմում վերընշված փոփոխությունների ի հայտ գալու դեպքում 10 օրով ինքնամեկուսանալ և հանձնել թեստ:

SARS-CoV-2 B.1.1.529 մուտացիան, որը նաև հայտնի է որպես Օմիկրոն շտամ, հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում նոյեմբերի վերջին: Այն կրում է S-սպիտակուցի տասնյակ փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են պաթոգեն բջիջները վարակելու համար: Գիտնականների կարծիքով, գենոմի բազմաթիվ մետամորֆոզներ վկայում են այս տեսակի բարձր փոխանցելիության մասին:

Նյութի աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ