Գլխավոր էջ Նորություններ Առաջինը` Հայաստան նախաձեռնության Բժշկական խորհուրդը հայտարարություն է տարածել

Առաջինը` Հայաստան նախաձեռնության Բժշկական խորհուրդը հայտարարություն է տարածել

291
0

Առաջինը` Հայաստան նախաձեռնող բժշկական խորհուրդը գրառում է կատարել.

Վերջին ժամանակներս հաճախ հանդիպում ենք տարբեր խմբերի, որտեղ մարդիկ իրենց առողջական խնդիրներն են պատմում և խնդրում, որպեսզի խորհուրդ տան ինչ մասնագետի դիմեն, ով է ոլորտի լավագույնը, կամ ինչպես գտնել այս կամ այն մասնագետին/հետազոտությունը և որ ամենավտանգավորն է նաև շատ հաճախ բուժում են նշանակում կամ խորհուրդ են տալիս ոչ մասնագետները․․․

Սա թերևս ակնառու հետևանքն է նրա, որ պատշաճ չի գործում ընտանեկան բժշկի և բուժօգնության առաջնային օղակի (պոլիկլինիկաների) ինստիտուցիոնալ գործառույթները:

Այս արատավոր օղակի սկիզբն ու վերջը դժվար է լինում գտնել ու խնդրի լուծման ուղիները հասկանալ։ Բազմաթիվ մարդիկ, ովքեն ունեն բժշկական կրթություն կամ այդպիսի ծանոթ բարեկամ <<փրկվածներն են>> այս հարցում, բաց չէ որ հազարավոր են այն մարդիկ ովքեր չունեն և ի՞նչ․․․իրենք պետք է անտերության մատնված լինեն:

Քաջ գիտակցում ենք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ երբ մարդ ունենալով առողջական խնդիրներ չի դիմում համապատասխան բժշկի կամ որ ավելի սարսափելի է <բուժում > է իրեն տնական և հարևանական մեթոդներով։

Կարծում եմ ժամանակն է, որ պատկան մարմինները հասկանան, որ իրենց գործը միայն պետպատվերը բաշխելը, կովիդի թվերը ներկայացնելը և պատվաստումների գործընթացը ձախողելը չի, այլ նաև սովորական շարքային քաղաքացու կողքը տեղեկատվությամբ լինելն է, բժշկական ուղղություն ցույց տալը և հետևելը, որ պացիենտը բժշկվի։

Առաջինը` Հայաստան նախաձեռնության Բժշկական խորհուրդ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ