Գլխավոր էջ Գլխավոր Անհրաժեշտ է դադարեցնել երեխաների պատվաստումները

Անհրաժեշտ է դադարեցնել երեխաների պատվաստումները

500
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է

Ավստրալիայի առողջապահության ոլորտի ասոցիացիաները երկրի առաջնորդներին տեղեկացնում են, որ անհրաժեշտ է դադարեցնել երեխաների պատվաստումները

Հազարավոր բժիշկներ, բուժքույրեր և այլ բուժաշխատողներ ներկայացնող մասնագիտական ասոցիացիաները, ալյանսները կոչ են արել Ավստրալիայի ղեկավարությանը դադարեցնել երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ երեխաների պատվաստումային կամպանիան։

Հղում կատարելով Պֆայզերի պատվաստանյութի անվտանգության խնդիրների վերաբերյալ նոր հաղորդումներին, մասնագետները զգուշացրել են, որ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել երեխաներին։

Ավստրալիայի առաջնորդներին ուղղված բաց նամակում առողջապահության ոլորտի մասնագետները գրել են․

«Վերջերս մեծ անակնկալ եղավ այն փաստի ի հայտ գալը, որ Պֆայզերը գիտեր մի շարք կողմնակի ազդեցությունների մասին, որոնք ամենայն հավանականությամբ, կապված էին իրենց նոր պրեպարատի հետ, որը ստացվել էր նախորդ պատվաստումային տեխնոլոգիաներից արմատապես տարբերվող գենային ինժեներիայի արդյունքում։

Դա ի հայտ է եկել ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի գործակալությանն (FDA) ուղղված տեղեկատվության ազատության վերաբերյալ հարցման արդյունքում, որով դատարանը որոշել է, որ տեղեկատվության անհապաղ հրապարակումը բխում է հանրային շահերից»։

Նամակի հեղինակների խոսքով, կորոնավիրուսային հիվանդության դեմ Պֆայզեր պատվաստանյութի անվտանգության տվյալները ցույց են տալիս, որ կիրառման ընդամենը առաջին 10 շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 1200 մարդ։

 

Պֆայզերում ընդունել են, որ դա կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումների «զգալի աճ է»։

Պֆայզերի տվյալներում թվարկվում են պատվաստանյութի հետևանքով վնասները, այդ թվում․

 Սրտային հիվանդություններ

 Հեմատոլոգիական վիճակներ

 Երիկամային վիճակներ

 Աուտոիմուն խանգարումներ

 Նյարդաբանական վիճակներ։

Նամակի համաձայն, երեխաների մոտ վտանգի և օգուտի հարաբերակցությունը, որն ի սկզբանե կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների օգտին չէր, «այժմ շատ ավելի բացասական կլինի ցանկացած ողջամիտ գնահատման դեպքում»։

Նամակի հեղինակները հղում են կատարել նաև իրենց մոտեցմանն աջակցող բազմաթիվ գիտական հոդվածների վրա։

Նամակի ամբողջական օրիգինալ տեքստը՝

https://www.covidmedicalnetwork.com/open-letters/Open-letter-TGA.pdf

✉️ Նամակի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը հղումով՝ https://t.me/AntiEpidemicAlliance/240

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ