Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարություն, իսկ հնարավո՞ր է, որ Ձեր ընտրած քաղաքականությունը սխալ է

Առողջապահության նախարարություն, իսկ հնարավո՞ր է, որ Ձեր ընտրած քաղաքականությունը սխալ է

672
0

Վերջին մի քանի օրերին մեր երկրում Քովիդ 19-ով վարակվածների թիվը զգալիորեն ավելացել է: Այսօր՝ փետրվարի 2-ին, գրանցվել է Քովիդ 19-ի 3956 նոր դեպք, նախորդ օրը՝ փետրվարի 1-ին՝  3127, իսկ հունվարի 31-ին՝ 1362: Շատ մասնագետներ կարծում են, որ սա պայմանավորված է նոր Օմիկրոն շտամով, որն ավելի մեծ վարակելություն ունի: Իհարկե, սա հավանական պատճառ է վիրուսի նման տարածելիության համար: Սրան զուգահեռ նկատենք, որ պատվաստումային գործընթացը, կարծես թե, վատ չէ ընթանում և ԱՆ հունվարի 31-ի հրապարակած  տվյալների համաձայն պատվաստումների ընդհանուր թիվը 1 883 413 է, առաջին դեղաչափը՝ 1. 032 249, երկրորդը՝ 842 213: Եվ կարծես թե պատկերը վատ չէ:

Մեր երկրում հունվարի 22-ից կան սահմանափակումներ, որոնց համաձայն չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունեցող մարդկանց մուտքը մի շարք հանրային վայրեր արգելվում է: Թերևս սա արվում է վիրոսի տարածումը կանխելու համար: Հնարավոր է: Բայց սրա հետ զուգահեռ ունենք լեփ-լեցուն հանրային տրանսպորտ, դպրոցներ և բուհ-եր, որոնք ուսումնական գործընթացը շարունակում են բնականոն հունով, այսինքն՝ չեն անցել հեռավարի: Բայց այստեղ կարևոր է մի հարց, եթե իսկապես հունվարի 22-ից մեկնարկած սահմանափակումնեը խիստ կարևոր ու անհրաժեշտ էին, որպեսի մեր երկրում համաճարակային իրավիճակը կարգավորվի, ապա ինչո՞ւ դրանք չեն տալիս արդյունք կամ առնվազն չունենք վարակի հաստատված դեպքերի կայունացում:

Իսկ հնարավո՞ր է,  որ ընտրված քաղաքականությունը սխալ է կամ բավարար չափով չի արդարացնում իրեն, իսկ գուցե՞ պաշտոնատար անձինք չեն տիրապետում երկրում տիրող ամբողջական պատկերին կամ չգիտե՞ն այն գործիքների մասին, որոնք կրառվում են այլ երկրներում:

Նաև հիշեցնենք, որ օրերս կատարվեց նաև ինքնամեկուսացման կարգի փոփոխություն, որի համաձայն մեր երկրում ամբողջական պատվաստված անձանց ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվում է 7 օրացուցային օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օրվա։

Լ. Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ