Գլխավոր էջ Uncategorized Իտալիան տուգանքներ է սահմանել COVID-19-ի դեմ չպատվաստված տարեցների համար

Իտալիան տուգանքներ է սահմանել COVID-19-ի դեմ չպատվաստված տարեցների համար

304
0

50 և ավելի տարեկան բոլոր իտալացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ և չունեն պատվաստումներից ազատման բժշկական հիմնավորում, երեքշաբթի օրվանից հարկային ծառայության կողմից 100 եվրո տուգանքի վտանգի տակ են։

Համապատասխան որոշումն ավելի վաղ կայացրել էր Իտալիայի Նախարարների խորհուրդը, որը հունվարի 8-ից Ապենիններում 50+ տարիքային կատեգորիայի համար պարտադիր պատվաստում է մտցրել։ Միաժամանակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել փետրվարի ընթացքում ստանալ COVID-19-ի դեմ դեղամիջոցի առնվազն առաջին չափաբաժինը։

Նրանք, ովքեր դա չեն արել, երկու շաբաթից պարզապես չեն կարողանա աշխատանքի անցնել։ Փետրվարի 15-ից 50 տարեկանից բարձր բոլոր իտալացիներից կպահանջվի ներկայացնել, այսպես կոչված, կանաչ անցագիր՝ աշխատավայր մուտք գործելու համար։ Իտալիայում նման COVID-սերտիֆիկատ կարող են ստանալ միայն այն քաղաքացիները, ովքեր անցել են պատվաստման ամբողջական կուրսը կամ ունեցել են կորոնավիրուսային վարակ։ Չպատվաստվածների նկատմամբ կարգապահական տույժեր չեն կիրառվի, սակայն նրանք կզրկվեն աշխատանքից բացակայելու ողջ ժամանակահատվածի աշխատավարձից։

Կարևոր է նաև, որ պատվաստված իտալացիների համար, ովքեր չեն ստացել խթանիչ դեղաչափը, «ուժեղացված» կանաչ անցագրի վավերականությունն այժմ կրճատվել է ինը ամսից մինչև վեց ամիս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ