Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք Պապիկյանի հարսանիքի ժամանակ բոլորն են QR կոդ ներկայացրել

Արդյո՞ք Պապիկյանի հարսանիքի ժամանակ բոլորն են QR կոդ ներկայացրել

616
0

QR կոդերի  ներդրումը Հայաստանում մի շարք քննարկումների և քննադատությունների  առիթ հանդիսացավ։ Հատկապես ռեստորաններ մուտք գործելու համար մարդկանցից QR կոդ պահանջելը ընկալվեց, որպես մարդկանց անձնական տվյալների գաղտնիության ոտնահարում։ Հիշեցնենք, որ հունվարի 22-ից որոշումն արդեն ուժի մեջ է։ Հենց այդ նույն օրն էլ  տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությունը։ Իսկ թե հյուրերի քանի՞ տոկոսն է ներկայացրել QR կոդ կամ ՊՇՌ հետազոտությունը հավաստող փաստաթուղթ՝ անհայտ է։ Փաստացի, ստացվում է, որ պատվաստումը մարդկանց չի պաշտպանում կրկին վարակվելուց, իսկ ռեստորան մուտք գործած անձը, ով  ունի QR կոդ, կարող է վարակված լինել, բայց մուտք գործել և վտանգել մյուսների առողջությունը։

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, նշել էր, թե իր և նրա ընտանիքից հունվարի 23-ին Դիլիջանում սրճարանի աշխատակիցները QR կոդ են պահանջել։ Ավելին,վարչապետը հավելել էր, որ հաճելի էր հեռախոսում նման հավելված ունենալ․

«Շատ հաճելի էր, որ պահանջել են, և սա շատ հաճելի պրակտիկա է, որ տեղի է ունենում, ի վերջո խոսքը հանրային առողջության մասին է»,- ասել էր վարչապետը:

FIP.am-ի հետ զրույցում, ռեստորանային համալիրի(որտեղ տեղի էր ունեցել Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությունը) տնօրեն Կարեն Չիլինգարյանը նշել էր, որ բոլոր հյուրերը ստուգվել են, բացառությամբ որոշ պաշտոնյաների․

«Պարտադիր բոլորինը ստուգվել են, բացառությամբ այն պաշտոնյաներին, որոնք իրենց անվտանգության աշխատողների հետ էին»,- հայտնել էր Չիլինգարյանը։

Տնօրենը տեղեկացրել է, որ հյուրերից միայն 4 հոգի չեն ունեցել պատվաստման սերտիֆիկատներ, և նրանց մուտքը սրահ արգելվել է։

Փաստորեն, Քովիդը կարող է շրջանցել պաշտոնյաներին, իսկ շարքային քաղաքացիներին խոցել։

Իսկ ահա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարսանեկան արարողությունից հետո վարակվում է կորոնավիրուսով։ Հունվարի 26-ին կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։ Փաստացի, պատվաստված մադրիկ չվարակվելու երաշխիքներ չեն ստանում, իսկ ռեստորան մուտք գործած և QR կոդ ներկայացրած անձինք էլ ավելի շատ են վտանգ ներկայացնում։ Մի կողմից հանրային վայրեր մուտք գործելու պայմանները առողջապահության նախարարությունը խստացնում է, մյուս կողմից էլ ՝անվերահսկելի թողնում մեկ այլ ոլորտ։ Եթե նույն տրամաբանությամբ դիտարկենք, հանրային տրանսպորտը պետք է մոտ ապագայում դառնա QR կոդրեով, քանի որ մարդիկ նստում են երթուղային կամ ավտոբուս, դիմակ չեն կրում և չեն պահպանում սոցիալական հեռավորությունը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ