Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 358 միլիոնը    

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 358 միլիոնը    

626
0

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ չորեքշաբթի օրվա դրությամբ աշխարհում Covid 19-ով վարակված դեպքերի թիվը հասել է 358 287 267 միլիոնի։ Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն։

Աշխարհում վարակի տարածվելուց ի վեր մինչ օրս Covid 19-ից մահացել է 5,614,675 մարդ։

Covid 19-ի ավելի քան 20 միլիոն դեպք ունեցող երկրները շարունակում են մնալ Միացյալ նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան։ Վարակվածների և մահացածների թվով առաջատարությունը շարունակում են պահպանել ԱՄՆ-ը, որտեղ հայտնաբերվել է Covid 19-ով վարակված 72 171 208 մարդ, իսկ մահերի թիվը 871 937 է։

Վարակվածների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ Covid 19-ով վարակվածների թիվը հասել է 39 799 202-ի, իսկ վիրուսի հետևանքով մահացածների թիվը 490 462 է։

Վարակվածների թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 24 342 322 մարդ, որից մահացել է 624 129-ը։

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, չորեքշաբթի առավոտյան մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 722,9։ ԱՄՆ-ում, մեկ միլիոն բնակչի հաշվով մահացել է 2679 մարդ, Հնդկաստանում՝ 351, Բրազիլիայում՝ 2903։

Նյութի աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ