Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Օմիկրոնը Եվրոպայում կարող է վերջ դնել համաճարակին․ հայտնում է ԱՀԿ-ը

Օմիկրոնը Եվրոպայում կարող է վերջ դնել համաճարակին․ հայտնում է ԱՀԿ-ը

727
0

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը Եվրոպայում կարող է վերջ դնել Covid 19-ը համաճարակին, ասել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի ղեկավար Հանս Կլյուգը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։

«Շատ հավանական է, որ տարածաշրջանը մոտենում է այսպես ասած համաճարակի ինչ որ վերջնական փուլի»,- Կլյուգեի խոսքերը մեջբերում է Ֆրանս Պրեսս գործակալությունը։

Տարածքային գրասենյակի ղեկավարի խոսքով՝ հենց Եվրոպայում անցնի Օմիկրոն շտամով վարակվելու դեպքեր աճը, որոշ ժամանակ կլինի գլոբալ իմունիտետ։ Կլյուգեի կարծիքով՝ այն ձևավորվում է վարակվելու կամ պատվաստվելու շնորհիվ, ինչպես նաև սեզոնային առանձնահատկություններով։

«Մենք ակնկալում ենք հանգիստ շրջան, մինչև տարեվերջ Covid 19-ը վերադառնա, բայց դա չի նշանակում, որ համաճարակը կվերադառնա»,- հավելել է տնօրենը։

Կլյուգեն նաև հավելել է, որ էնդեմիկ հիվանդությունները նրանք են, որոնց դինամիկայով կարելի է կանխատեսումներ անել։ «Այս վիրուսը մեկ անգամ չէ որ մեզ զարմացրել է, այնպես որ մենք պետք է շատ զգույշ լինենք»,-ընդգծել է նա։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

Նյութի աղբյուրն այստեղ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ