Գլխավոր էջ Նորություններ Նոր Զելանդիայի վարչապետը չեղյալ է հայտարարել իր հարսանիքը COVID-19-ի սահմանափակումների պատճառով

Նոր Զելանդիայի վարչապետը չեղյալ է հայտարարել իր հարսանիքը COVID-19-ի սահմանափակումների պատճառով

54
0

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է իր հարսանիքը չեղարկելու մասին՝ կորոնավիրուսով պայմանավորված երկրում նոր սահմանափակումների պատճառով:

Այս մասին Արդերնը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի պատճառով Նոր Զելանդիան պատրաստվում է երկուշաբթի օրը կիրառել նոր սահմանափակումներ: Միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են ծննդյան արարողությունները և հարսանիքները, թույլատրվելու է ոչ ավելի, քան 100 մարդ:

«Ինչ վերաբերում է ինձ, իմ հարսանիքը չի կայանա, ես պարզապես միանում եմ այն ​​նորզելանդացիներին, որոնք արդեն զգացել են համաճարակի հետևանքները», – ասել է վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ