Գլխավոր էջ Նորություններ Որոշ երեխաներ կպատվաստվեն COVID-ի դեմ՝ առանց ծնողների համաձայնության

Որոշ երեխաներ կպատվաստվեն COVID-ի դեմ՝ առանց ծնողների համաձայնության

178
0

15-ից 17 տարեկան դեռահասները կարող են որոշումներ կայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ՝ առանց ծնողների համաձայնության։ Այս մասին հայտնում է Տյումենի մարզի կառավարության տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով մարզային առողջապահության վարչության տնօրեն Նատալյա Լոգինովային։

«12-ից 17 տարեկան անչափահասների պատվաստման համար անհրաժեշտ է անչափահասի օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը և պատվաստման կամավոր տեղեկացված համաձայնությունը: 12-ից 15 տարեկան դեռահասների համար համաձայնությունը պետք է գրվի օրինական ներկայացուցչի կողմից: 15-ից մինչև 17 տարեկան դեռահասը կարող է նաև ինքն իրեն համաձայնություն գրել»,-ասել է պաշտոնյան, ըստ իշխանությունների տվյալների, պատվաստման ենթակա է ընդհանուր առմամբ մարզում 12-ից 17 տարեկան 105000 դեռահաս։

Երեխաների պատվաստումը կսկսվի պատվաստանյութի տարածաշրջան հասնելուց հետո. իշխանությունները դեռ հստակ ժամկետ չեն հայտնել:

Թարգմ,անությոնւը՝ Medmedia.am-ի
Աղբյուրը՝ https://m.ura.news/news/1052528314

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ