Գլխավոր էջ Նորություններ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԳԵՆՈՑԻԴ.  ԿԱՆԽԱՄՏԱՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՊԻԿԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԳԵՆՈՑԻԴ.  ԿԱՆԽԱՄՏԱՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՊԻԿԱՐՈՒԹՅՈՒՆ

201
0

Բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանը գրել է.

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԳԵՆՈՑԻԴ.

ԿԱՆԽԱՄՏԱՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՊԻԿԱՐՈՒԹՅՈՒՆ

2020թ.-ի ավելցուկային մահերի մասին շատ է գրվել՝ 36,170 մահ 2020թ.-ին և 26,186՝ 2019թ.-ին:

❗10,000 ավելցուկային մահ՝ 38%-ով աճ: ❗

2020թ.-ին կար երկու գործոն, երկու արհավիրք՝ պատերազմն ու համաճարակը, որոնք տարան այդ 10,000 մարդկանց կյանքերը:

 

2021թ.-ի դեկտեմբերին հրապարակվեց Հայաստանի ժողովրդագրական ժողովածուն, որում ներկայացված է նաև 2020թ.-ին գրանցված մահերի վիճակագրությունը: Վերլուծելով այդ տեղեկատվությունը պարզվում է, որ.

📌 2020թ.-ին ունեցել ենք մահացության բարձրացում երկու տարիքային հատվածներում (գծապատկեր 1).

📍 Առաջինը սկսել է 15-19 տարիքային խմբից մեծ աճով, գնալով նվազել է և հավասարվել է 2018-2019թթ.-ի ցուցանիշներին 50-54 տարիքային խմբում: Դա պատերազմի ազդեցությունն է, քանի որ առկա է միայն արական սեռի ներկայացուցիչների մոտ (գծապատկերներ 2, 3):

📍 Երկրորդը սկսել է 60-64 տարիքային խմբից: Սա արդեն համաճարակի ազդեցությունն է:

❗Համաճարակը չի ազդել 55 տարեկանից ցածր տարիքային խմբերի մահացության ցուցանիշների վրա, փոքր աճ կա 55-59 տարիքային խմբում, և զգալի աճ 60+ տարիքային խմբում:

 

Իսկ հիմա վերլուծենք բացարձակ թվերը:

📍 2020թ.-ի 60+ տարիքային խմբում մահացել է 28,232 մարդ,

📍 2018-2019թթ.-ի համար միջին ցուցանիշը 60+ տարիքային խմբում կազմում է 21,264,

📍 Տարբերությունը՝ 6968:

 

Մոտ ‼️7000‼️ ավել մահ է գրանցվել 60+ տարիքային խմբում 2020թ.-ին՝ 33% աճ: Հիշեցնեմ, որ պաշտոնական տվյալներով Քովիդից այս տարիքային խմբում մահացել է 3005 մարդ:

Որո՞նք են այս մարդկանց մահվան պատճառները: Ուսումնմասիրվե՞լ է դա, թե՞ ոչ: Եթե ուսումնասիրվել է, ապա ու՞ր են հաշվետվությունները: Եթե չի ուսումնասիրվել, ապա ինչու՞: Անցել է արդեն մեկ տարի:

 

Կարող ենք ենթադրել, որ այս մարդիկ մահացել են՝

Քովիդից. ունեցել են Քովիդ, բայց չեն ստացել ախտորոշում, չեն ստացել պատշաճ բուժում, այսինքն մահացել են Քովիդից:

Այլ հիվանդություններից. ունեցել են առողջական այլ խնդիրներ, բայց չեն ստացել բուժօգնություն՝ ինչ-ինչ պատճառներով:

Ամեն դեպքում, այս մարդկանց մահերը արդյունք են առողջապահության համակարգի թերացման, և դա կատարվել է կանխամտածվա՞ծ, թ՞ե եղել է անգրագետ հանցավոր ինքնավստահության, թե՞ ապիկարության հետևանք՝ հանրությունը այդ հարցերի պատասխանները պետք է ստանա:

Եվ մի հարց ևս:

Այս վիճակագրությանը տիրապետող նախարարությունը 2021թ.-ի ապրիլին պատվաստման արշավը սկսում է Հյուսիսային պողոտայի զբոսաշրջիկներից, հետո մի քանի ամիս անց, անտեսելով հիվանդանալու հետևանքով բնական իմունիտետ ձեռք բերած մարդկանց զգալի քանակը, անցնում է աշխատող բնակչության զանգվածային պարտադրանքին, հիմա էլ հասել է մարզասրահ և սրճարաններ հաճախող երիտասարդներին, ուսանողներին: Իսկ 65+ տարիքային խումբը պատվաստվածների մեջ կազմում է ընդամենը 15%:

Դուք իսկապե՞ս մահացությունն եք ուզում նվազեցնել:

Զբաղվե՛ք վաղ ախտորոշման և բուժման բարելավմամբ, քանի որ միայն պատվաստումներով հարցի լուծում չես ապահովի:

Հ.Գ. 2021թ.-ի մահերի բաշխումը ըստ տարիքի և սեռի դեռ հասանելի չէ, սակայն կարծում եմ, որ պատկերը նույնն է լինելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ