Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ անել «օմիկրոն»-ի առաջին նշանների դեպքում

Ի՞նչ անել «օմիկրոն»-ի առաջին նշանների դեպքում

280
0

Մոսկվայում արագորեն տարածվում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։ Այս կապակցությամբ մայրաքաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Անդրեյ Կրյուկովը խորհուրդ է տալիս մեգապոլիսի բնակիչներին ուշադիր հետևել իրենց ինքնազգացողությանը և սկսել բուժումը հիվանդության առաջին իսկ նշաններից հետո, գրում է Росийская Газета-ն։

 

Փորձագետի խոսքով՝ COVID-19-ի նոր տարատեսակի ախտանիշները գրեթե նույնն են, ինչ սովորական մրսածության դեպքում՝ ցավ և կոկորդի ցավ, քթի արտադրություն։

 

«Կոկորդի բորբոքումը թեթևացնելու համար ավելի լավ է օգտագործել հակասեպտիկ լուծույթներ: Պետք է պարբերաբար, օրական չորսից հինգ անգամ,ողողում անել: Ցավը մեղմելու համար կարող եք օգտագործել ցավազրկող սփրեյներ։ Շատ կարևոր է, որ դրանք կարելի է օգտագործել օրական երկու-երեք անգամից ոչ ավելի»,- ասել է Կրյուկովը։

 

Քթի արտադրությունը կարելի է կանխել աղի լուծույթով կամ կաթիլներով: Միաժամանակ բժիշկը հիշեցրել է, որ կաթիլները յոթ օրից ավելի չի կարելի օգտագործել։

 

«Մեղմ ախտանիշների դեպքում նշված  բուժումը բավարար է, և հակաբիոտիկների ընդունումը բացառվում է: Այս դեղերը պետք է օգտագործվեն միայն բժշկի նշանակմամբ և բուժման նախատեսվող կուրսին խստորեն համապատասխան»,- ընդգծել է Մոսկվայի մասնագետը։

 

Նա նաև խոսել է տան և աշխատավայրի օդափոխության և խոնավացման կարևոր դերի մասին: Դա, ըստ նրա, կկանխի վարակի տարածումը, ինչպես նաև կհեշտացնի հիվանդության ընթացքը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ