Գլխավոր էջ Գլխավոր Առաջիկայում ՀՀ քաղաքացիներին նոր և «տագնապային» սահմանափակումներ են սպասվու՞մ

Առաջիկայում ՀՀ քաղաքացիներին նոր և «տագնապային» սահմանափակումներ են սպասվու՞մ

744
0

8026 մահ Հայաստանում՝ միայն Կորոնավիրուսից։ Մահվան թվերը ՀՀ Առողջապահության նախարարության  կողմից պարբերաբար հրապարակվում է, բայց թվերից բացի այլ, մանրամասն տեղեկատվություն չկա, թե մահացած մարդիկ ուղեկցող կոնկրետ ինչ հիվանդություններ են ունեցել, անգամ նախարար Ավանեսյանի կողմից մահվան տվյալները սխալ էին ներկայացվել, եղել էին անճշտություններ։ Մասնավորապես պատերազմից հետո նման պատկեր ունենալ և մարդկային կորուստներ կրելը Հայաստանի համար բավականին ցավոտ է, բայց նախարարության համար այս թվերի միակ «մեղավորը» չպատվաստվելն է ու «հակապատվաստումային» քարոզ իրականացնողները։ Այստեղ խնդիր կա չկազմակերպված աշխատանքի։ «Փնթիության» արդյունքում տեղի ունեցավ Կորոնավիրուսից մահացածների տվյալների անճշտություն։ Այսպես, թե այնպես, Նախարարությունը թվային պատկեր չէր էլ  ներկայացնում։ Ինչպես հայտնել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոսքն ավելի քան 700 մահվան դեպքերի անճշտության մասին էր, ինչը Ավանեսյանի համար «թվերի շտկում» է ընդամենը։ Թե ինչպես էր հնարավոր շուրջ 700 մարդու տվյալներ խառնել և անճշտություն առաջացնել՝ պարզ չէ։

Ի դեպ, նախարարությունից չկա պարզաբանում, թե ինչն է եղել մահվան սխալ վիճակագրություն ներկայացնելու պատճառը: Ո՞վ է պատասխանատուն ու ի՞նչ պատիժ է կրելու թույլ տված կոպիտ սխալի համար:

Միայն, ամեն կերպ փորձ է արվում մարդկանց դրդել պատվաստվելու։ Մի կողմից ասում են, որ պատվաստված մարդը չվարակվելու երաշխիքներ չի ստանում, մյուս կողմից էլ ասում են՝ պատվաստվե՛ք և կանխարգելե՛ք․․․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կառավարության նիստին ասել է, որ Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները․

« Այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է գրանցում, բայց պատվաստումները նպաստել են, որ չունենանք մահացության նման մեծ աճ»,-նշել է վարչապետը։

Սակայն միջազգային մամուլում կարելի է կարդալ հոդվածներ, որտեղ նշվում է, որ Օմիկրոն շտամի դեմ առկա պատվաստանութերը ուժը կորցնում են։

«Ինչպես և սպասվում ու կանխատեսվում էր, քովիդի համավարակի հերթական ալիքն է մոտենում Հայաստանին: 4-5 օր անընդմեջ ամենօրյա էական տոկոսային աճ ենք ունենում: Երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է, սա նշանակում է, որ «Օմիկրոն» տեսակի շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, հետևաբար մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի»,-ասել է նա:

Ստացվում է, որ առաջիկայում ՀՀ քաղաքացիներին նոր և «տագնապային» սահմանափակումներ են սպասվու՞մ։

«Հիմա էլ ասում են՝ բիզնեսն այդքան տուժել է, նորից սահմանափակումներ եք մտցնում, որ միայն պատվաստված անձինք կարող են ռեստորան գնալ: Ի՞նչ եք ուզում էդ մարդկանից: Մենք առաջիններից ենք, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բոլոր այդ բիզնեսները մեկ ամսով իսպառ փակվեն եւ վերականգնվելու որեւէ հնարավորություն չունենան»,-հավելել է վարչապետը։

Տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացմանը: Ընդ որում, դրա պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները, ոչ թե քաղաքացիները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից, քանի որ հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի»,-հայտարարել է վարչապետը:

Ստացվում է, որ շիլաշփոթը շարունակվում է և կառավարության որոշումների ցավոտ հարվածներն այս անգամ ուղղված են տնտեսվարողներին։ Փաստացվի ասվում է, «եթե ուզում ես լոքդաունի չգնաս ու աշխատես, հետևիր ու իրականացրու մեր որոշումները»․․․Թե ինչ իրավիճակում կհայտնվեն տնտեսվարողները պարզ կլինի արդեն երկու օր անց․․․

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ