Գլխավոր էջ Գլխավոր 6 ամսական և բարձր տարիքի յուրաքանչյուր անձ գրիպի դեմ պատվաստվելու կարիք ունի....

6 ամսական և բարձր տարիքի յուրաքանչյուր անձ գրիպի դեմ պատվաստվելու կարիք ունի. ԱՆ

224
0

Գրիպից պաշտպանվելու առաջին և ամենակարևոր քայլը գրիպի դեմ տարեկան պատվաստվելն է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Պատվաստումը նվազեցնում է գրիպով հիվանդացությունը, հոսպիտալացումների և մահացությունների բեռն առողջապահական համակարգի վրա:

Այս սեզոնին գրիպի բոլոր պատվաստանյութերը նախատեսված են պաշտպանելու գրիպի չորս տեսակից, որոնք ըստ հետազոտությունների՝ առավել տարածված են լինելու:

6 ամսական և բարձր տարիքի յուրաքանչյուր անձ գրիպի դեմ պատվաստվելու կարիք ունի:

Գրիպի բարձր ռիսկի խմբում են գտնվում երեխաները, հղիները, որոշակի քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, (ասթմա, շաքարախտ, սրտի և թոքերի հիվանդություններ), և 65 բարձր տարեկան անձինք:

Թեև գրիպի դեմ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է, կան նաև մի շարք այլ ավելի հեշտ գործողություններ, որոնք կարող եք ձեռնարկել ի լրումն պատվաստումների, որոնք կօգնեն դադարեցնել գրիպի տարածումը, օրինակ՝ տանը մնալը հիվանդ ժամանակ և հաճախակի լվանալ ձեռքերը: Եթե դուք հիվանդացել եք գրիպով, խոսեք ձեր բժշկի հետ՝ գրիպի հակավիրուսային դեղերով հիվանդությունը բուժելու համար, հատկապես, եթե դուք բարձր ռիսկի խմբում եք👇

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ