Գլխավոր էջ Նորություններ Moderna-ն Աֆրիկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ձեռնարկություն կբացի

Moderna-ն Աֆրիկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ձեռնարկություն կբացի

97
0

Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը ակնկալում է հաջորդ ամսվա ընթացքում հայտարարել, թե Աֆրիկայում որտեղ է բացելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ձեռնարկություն, հինգշաբթի ասել է նրա գլխավոր իրավական տնօրեն Շենոն Քլինգերը, հաղորդում է Reuters-ը։

 

Քլինգերը Financial Times-ի կողմից կազմակերպված վիրտուալ միջոցառմանը պատմել է, որ դեղագործական արդյունաբերությունը ի սկզբանե դանդաղ էր պատվաստանյութեր մատակարարում Աֆրիկային, բայց այժմ Moderna-ն քայլեր է ձեռնարկում իրավիճակը փոխելու համար:

 

«Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա մենք կարող ենք պատվաստանյութերի արտադրությունը մայրցամաքում արդեն հաջորդ տարի սկսել եւ այժմ ակտիվ բանակցություններ ենք վարում այդ հարցի շուրջ: Մենք հուսով ենք, որ ընտրված երկիրը կհայտարարենք մոտակա մեկ ամսվա ընթացքում»,- ասել է նա:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ