Գլխավոր էջ Գլխավոր Ա․Ավանեսյանի կեղծիքի հերթական չափաբաժինը` կառավարության նիստին

Ա․Ավանեսյանի կեղծիքի հերթական չափաբաժինը` կառավարության նիստին

335
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

Ա․Ավանեսյանի կեղծիքի հերթական չափաբաժինն այսօրվա կառավարության նիստին

Այսօր կառավարության նիստի ընթացքում Ա․Ավանեսյանը կեղծիքի հերթական չափաբաժնով փորձեց կրկին դրդել մարդկանց՝ հիմնականում երիտասարդներին, պատվաստման։

Նախ, նա փաստաբան Արա Զոհրաբյանի բացահայտումից հետո այսօր արդեն սրբագրեց ԱՆ կեղծ հայտարարությունը, նշելով, թե․ «պատվաստանյութերը պաշտպանում են ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերից, նաև ռիսկը նվազեցնելու առումով»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ա․Զոհրաբյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր ԱՆ էջում տեղ գտած այն կեղծիքը, թե պատվաստանյութերը 100% կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը (https://www.facebook.com/102598538838379/videos/1371866359935479/): Ան-ն անմիջապես հեռացրել է այդ գրառումն իր կայքէջից, սակայն նույն տեղեկատվությամբ պաստառն առ այսօր մնացել է։

Ինչ վերաբերում է Ա․Ավանեսյանի հայտարարության այն հատվածին, թե իբր «պատվաստումները նպաստել են, որ չունենանք մահացության նման մեծ աճ», ապա կրկին նա համառորեն չի ուզում նկատել ակնհայտը։ Կորոնավիրուսի Օմիկրոն շտամով պայմանավորված հիվանդությունն ինքնին մեղմ ընթացք ունի բոլորի մոտ՝ թե՛ պատվաստվածների և թե՛ չպատվաստվածների։ Եթե ողջ աշխարհը խոսում է, որ այդ շտամը շրջանցում է պատվաստման արդյունքում առաջացած հակամարմինները, ապա ինչպիսի՞ երևակայություն պետք է ունենա Ավանեսյանը, որ շարունակի պնդել այն անհեթեթ միտքը, թե պատվաստումները պաշտպանում են Օմիկրոն շտամից և դրանով դարձյալ փորձի դրդել մարդկանց պատվաստվել և արդարացնի հանրային վայրերում ԱՆ հրամանով նախատեսվող սահմանափակումները։

 

Միևնույն ժամանակ կոչ ենք անում Ա․Ավանեսյանին չմոռանալ հիվանդության ամբուլատոր և հիվանդանոցային բուժումը պատշաճ ձևով կազմակերպելու մասին։

Այլապես մահվան թվերի աճի պարագայում նա պնդելու է ճիշտ հակառակը` իբր պատվաստման ցածր ծածկույթով է պայմանավորված մահվան թվերի աճը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ