Գլխավոր էջ Օրվա թեման «Առողջապահության նախարարի հանցավոր գործունեությունը պետք է ստանա համապատասխան քրեաիրավական գնահատական»․ փաստաբան

«Առողջապահության նախարարի հանցավոր գործունեությունը պետք է ստանա համապատասխան քրեաիրավական գնահատական»․ փաստաբան

1130
0

Medmedia.am-ը փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ շարունակում է ներկայացնել ՀՀ ԱՆ որոշման(առանց ՊՇՌ թեստի կամ պատվաստումը հավաստող փաստաթղթի հանրային վայրեր չեն կարող մուտք գործել) վերաբերյալ պարզաբանումներ, որոնք քաղաքացիների համար ահասկանալի են և խճճող։

Փաստաբան-Ինչ վերաբերվում է 05․01․2022թ, 02-Ն հրամանին  այն ապօրինության, խտրականության արգելքի ոտնահարման, «բնակչության  բժշկական օգնության եվ սպասարկման մասին» ՀՀ օրենքի եվ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի ոտնահարման հերրթական դրսեվորումն է:

Ու՞մ վրա է դրվելու տվյալները ստուգելու պարտականությունը։

Փաստաբան-Փաստացի հրամանով  հանրային սննդի և այլ հանրային վայրերի օբյեկտները սպասարկողի վրա դրվում է լիազոր մարմնի պարտականություն՝ տվյալ ստուգելը, որը հանդիսանում է անձնական տվյալ և բժշկական գաղտնիք: Փաստացի՝ հանրային սննդի օբյեկտը չհանդիսանալով անձնական տվյալներ հավաքող և մշակող մարմին, ապօրինի պետք է ստուգի քաղաքացու բժշկական գաղտնիք պարունաող տեղեկությունը, իսկ եթե քաղաքացին չցանկանա ոչ իրավասու մարմնին տրամադրել իր անձնական տվյալը կամ բժշկական գաղտիք պարունակող տվյալը՝ ինչը քաղաքացու բացառիկ իրավունքն է, ապա ոչ լիազոր մարմինը  տուգնաքից խուսափելու համար պետք է ոտնահարի անձի ազատ տեղաշարժի իրավունքը, ոտնահարի խտրականության արգելքը և քաղաքացուն թույլ չտա օգտվել հանրային սննդի օբյեկտներից:

Հրամանը երկար «կյանք» կունենա՞։

Փաստաբան-Այս հրամանի ապօրինությունը ակնհայտ է հենց ՍԴ որոշման իրավական վերլուծությունների համատեքստում, ինչը կարծում եմ երկար կյանք չի կարող ունենալ։

Իսկ առողջապահության նախարարի հանցավոր գործունեությունը  պետք է ստանա համապատասխան քրեաիրավական գնահատական, քանի որ նրա գործողություններով էական վնաս է հասցվում թե պետությանը և թե հասարակությանը։

Այս ամենից կարող ենք կատարել միայն մեկ հետևություն, որ կառավարության խնդիրը ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարն է, այլ այս ամենի առաջնային նպատակը ժողովրդին տուգանքի «մատերիալ» դարձնելը, որի հետևանքները առավելապես կրելու են գործատուները, հանրային սննդի և այլ օբյեկտների  տերերը։

Սյուզի Ասատրյան

Փաստաբան՝ Սուսաննա Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ