Գլխավոր էջ Օրվա թեման «Եվս մեկ քրեական գործ է հասունացել»․Փաստաբան

«Եվս մեկ քրեական գործ է հասունացել»․Փաստաբան

1625
0

Medmedia.am-ը, փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ շարունակում է ներկայացնել ՀՀ ԱՆ որոշման վերաբերյալ որոշ դրույթներ, որոնք անհասկանալի են ՀՀ քաղաքացիների համար։ Ի վերջո ո՞վ է վճարելու ՊՇՌ հետազոտության համար․․․

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը- Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն՝ ստացվում է, ակնհայտ է, որ աշխատողը չունենալով նշված պայմանների ապահովման պարտականությունը, այլ լինելով բացառապես գործընթացին մասնակից այնքանով, որքանով իր վրա է դրված համապատասխան վտանգի դեպքում գործատուին հայտնելու պարտականությունը, այնուամենայիվ, պետք է փաստել, որ բացի վտանգի մասին տեղեկացնելուց և սանիտարահամաճարակային նորմերը պահպանելուց այլ պարտականություն չի կրում, չի կրում նաև պարտականություն իր առողջ լինելու մասին տեղեկություններ տրամադրել ինչպես գործատուին այնպես էլ այլ ՝ երրորդ անձի, չի կրում նաև  սահմանված պայմանների պահպանման համար ծախսերի բեռը՝ ինչը նաև վերաբերվում ՝ ՊՇՌ թեսթի համար վճարմանը, որը ըստ վերլուծությունների հանդիսանում է պատվաստամանը  այլընտրանք, իսկ գործատուն պարտավոր է ապահովել աշխատողի համար անվտանգ աշխատանքային պայմաններ։
Ակնհայտ է, որ այն անձը ով չի կրում համապատասխան պարտականություններ չի կարող կրել նաև այլոց, այդ թվում նաև օրենսդրությամբ գործատուի վրա դրված պարտականությունների կատարման վճարման բեռը։

Դե իսկ Գործատուն կարող է իհարկե պահանջով դիմել կառավարությանը եվ ստանալ իր կատարած չհիմնավորված թանկարժեք ՊՇՌ թեսթի համար կատարված վճարումները։

Ինչ վերաբերվում է թեսթի համար նախատեսված չհիմնավորված արժեքին ապա կարծում եմ՝ այստեղ ևս մեկ քրեական գործ է հասունացել, որը այդպես էլ ինչպես առաջինի դեպքում այնպես էլ այս դեպքում իր գնահատականը չի ստացել։ Այս և առաջինի մասին կանդրադառնանք հանցագործության մասին  հաղորդման մեջ․․․

Սյուզի Ասատրյան

Սուսաննա Սարգսյան

Շարունակելի․․․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ