Գլխավոր էջ Պաշտոնական Տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ԱԱՏՄ ղեկավարի հրավերով

Տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ԱԱՏՄ ղեկավարի հրավերով

16374
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրում է.

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հրավերով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանը մասնակցեց տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացվող աշխատանքային քննարկմանը: Քննարկվեցին տեսչական մարմնի կողմից մշակվող ստուգաթերթերի ձևաթղթերին ներկայացվող պահանջները, դրանցում ներառվելիք հարցաշարերի իրավական պահանջները և այլ հարցեր:

Քննարկման ավարտին պայմանավրրվածություն ձեռք բերվեց ևս մեկ անգամ խմբագրել արդեն իսկ մշակված ստուգաթերթերը, դրանք ուղարկել կարծիքի տեսչական մարմինների համակարգման գրասենյակ, դրանից հետո, կարճ ժամանակահատվածում անցկացնել դրանց պիլոտային փորձարկումները»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ