Գլխավոր էջ Գլխավոր Օմիկրոն շտամ․ 5 հարց և պատասխան

Օմիկրոն շտամ․ 5 հարց և պատասխան

817
0
  1. Ի՞նչ է Օմիկրոն շտամը 

Օմիկրոնը SARS-CoV-2 վիրուսի նոր շտամն է, որն առաջացնում է Կորոնավիրուսային հիվանդություն, որն անվանվել է հունական այբուբենի 15-րդ տառով: Շտամը մյուսներից տարբերվում է մեծ թվով մուտացիաներով (32 մուտացիաներ), ինչը մեծացնում է վիրուսի վարակելիությունը։ Հոնկոնգի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականները հետազոտություն են իրականացրել և պարզել, որ Օմիկրոնի նոր շտամը 70 անգամ ավելի արագ է բազմանում, քան սկզբնական և նախորդ շտամները։ Հետևաբար, այն ավելի արագ է փոխանցվում։ Դրա հետ զուգահեռ, Օմիկրոնը մարդու թոքերում 10 անգամ ավելի դանդաղ է տարածվում, քան սկզբնական շտամը, ուստի հիվանդությունը կարող է ավելի հեշտ ընթանա։

2. Ինչո՞վ են Օմիկրոնի ախտանիշները տարբերվում Դելտա շտամի ախտանիշներից

Ի տարբերություն Դելտա շտամի, Օմիկրոն շտամով վարակվելու դեպքում խիստ անհանգստացնում է թուլությունը և գլխացավը, շատ ավելի հազվադեպ է կորում հոտառությունը և համի զգացողությունը։ Ընդհանուր առմամաբ սիմպտոմները ավելի շատ նման են վաղուց հայտնի սեզոնային սուր շնչառական վիրուսային վարակներին՝ ջերմություն մինչև 30 աստիճան կամ ավելի բարձր, մկանների և հոդերի ցավ, հոսող քիթ, կոկորդի ցավ, փռշտոց, հազ, ախորժակի նվազում։ Որոշ հիվանդներ ունեն ցածր մարմնի ջերմաստիճան, իսկ երեխաների մոտ՝ ցան:

3. Դիտարկումները ցույց են տալիս, որ SARS-CoV-2 Օմիկրոն շտամը խիստ վարակիչ է։ Որտե՞ղ են ավելի բարձր վարակվելու վտանգները

Օմիկրոն շտամի բարձր վարակելիության պատճառով մեծանում է վարակելիությունը այն վայրերում, որտեղ մարդիկ շատ են։ Ըստ ճապոնացի գիտնականների՝ Օմիկրոնը փոխանցվում է 4,2 անգամ ավելի արագ, քան իր նախորդը։ Ավելի մեծ է վարակվեու հավանականությունը այն  մարդուց, ով քեզ մոտ է և արդեն իսկ ունի տարածված սիմպտոմները՝ հազ, քթհոսք, կոկորդի ցավ։

4. Ո՞րն է SARS-CoV-2 Օմիկրոն շտամի ինկուբացիոն շրջանը: Օմիկրոնով վարակվելուց հետո որքա՞ն ժամանակ է մարդու մոտ առաջանում հիվանդության ախտանիշները

Այսօրվա տվյալներով, Օմիկրոն շտամով վարակվելու ինկուբացիոն շրջանը տևում է 3-6 օր։ Հաշվի առնելով նոր շտամի արագ տարածվելու ունակությունը, կա հավանականություն, որ սիմպտոմները կառաջանան կոնտակտի հաջորդ օրը։

5. SARS-CoV-2 Օմիկրոն շտամով վարակվելուց հետո որքա՞ն ժամանակ կարող է դրական լինել COVID-19-ի թեստը

Որպես կանոն, Covid 19-ի թեստը դրական է դառնում ինկուբացիոն շրջանի վերջում՝ մինչև առաջին սիմպտոմների ի հայտ գալը, այսինքն՝ վարակվելուց 1-6 օր հետո։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ