Գլխավոր էջ Գլխավոր 2000-ից ավելի անձինք պատրաստակամություն են հայտնել ներգրավվել ԱՆ աշխատանքներում․ Ալինա Նիկողոսյան

2000-ից ավելի անձինք պատրաստակամություն են հայտնել ներգրավվել ԱՆ աշխատանքներում․ Ալինա Նիկողոսյան

511
0

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:

Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:

Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ