Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի յուրաքանչյուր երրորդ էքսպրես թեստ կարող է կեղծ դրական արդյունք տալ․ հետազոտություն

Կորոնավիրուսի յուրաքանչյուր երրորդ էքսպրես թեստ կարող է կեղծ դրական արդյունք տալ․ հետազոտություն

253
0

ՊՇՌ թեստերը համարվում են կորոնավիրուսի ախտորոշման ոսկե ստանդարտ, սակայն դրանց բարձր գնի եւ արդյունքների ժամանակատար մշակման պատճառով SARS-CoV-2 կորոնավիրուսի հակագենային էքսպրես թեստերն օգտագործվում են սքրինինգի համար շատ երկրներում: Այնուամենայնիվ, JAMA Network-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման թեստերը ՊՇՌ թեստերի ամենահուսալի այլընտրանքը չեն:

 

Ըստ Medportal.ru-ի՝ կորոնավիրուսի հակագենային թեստերը ճանաչում են դրա որոշ մակերեսային սպիտակուցներ։ Այս թեստերը նախատեսված են ակտիվ SARS-CoV-2 վարակի ախտորոշման համար: ՊՇՌ թեստի նկատմամբ նման թեստերի հիմնական առավելություններն են արդյունքի ստացման արագությունը (5-ից 15 րոպե), հարաբերական էժանությունն ու պարզությունը, քանի որ դրանք լաբորատոր սարքավորումներ չեն պահանջում:

 

Արագ թեստերի ներուժը գնահատելու համար Տորոնտոյի համալսարանի հետազոտողները վերլուծել են ավելի քան 900 000 արդյունք 2021 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1322 դրական արդյունք, որից 1103-ը հաստատվել է ՊՇՌ թեստով։ Գիտնականների գնահատմամբ՝ արագ թեստերի արդյունքների 42%-ը կեղծ դրական է եղել, այսինքն՝ թեստը դրական արդյունք է տվել, թեեւ իրականում անձը չի վարակվել կորոնավիրուսով։

 

Գիտնականների կարծիքով՝ դա կարող է մասամբ պայմանավորված լինել սխալ թեստավորմամբ, սակայն կեղծ դրական արդյունքների առնվազն 60%-ը պայմանավորված է հենց թեստային համակարգերի վատ որակով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ