Գլխավոր էջ Նորություններ Զանգվածային պատվաստումների մեկնարկից հետո COVID-19-ի մահացությունն աճել է

Զանգվածային պատվաստումների մեկնարկից հետո COVID-19-ի մահացությունն աճել է

372
0

Այն դեղամիջոցները, որոնք ներկայումս օգտագործվում են բնակչությանը կորոնավիրուսի դեմ իմունիզացիայի պատրվակով, չեն դիմանում քննադատությանը՝ պատվաստումների ընդհանուր մոտեցումների առումով։ Դրանց կիրառմանը զուգահեռ աճում է հիվանդության մահացությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վաստակավոր բժիշկ Նիկոլայ Բոչարովը «Ռուսաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կանխարգելման բժշկական, կազմակերպչական և քաղաքական առանձնահատկությունները» համաժողովում։

«Կա միջինից բարձր հարաբերակցություն կորոնավիրուսի դեպքերի և պատվաստումների միջև։ Հարաբերակցության առավել ակնհայտ աստիճանը եղել է Իսրայելում և Ֆրանսիայում, ավելի քիչ՝ Ռուսաստանում։ Բոլոր տվյալները և գրաֆիկները ցույց են տալիս, որ պատվաստվածների շրջանում մահացության մակարդակը նույնպես աճում է»,- ասել է Բոչարովը։

Նրա խոսքով, զանգվածային պատվաստումների առաջին երեք ամիսներին Ռուսաստանում COVID-19-ից մահացությունն աճել է 16%-ով և մնում է ամենաբարձրներից մեկը։ Այլ երկրներում նույնպես գրանցվել է կորոնավիրուսից մահացության աճ զանգվածային պատվաստումների ներդրումից հետո, թեև ոչ այնքան էական:

«Կարելի է եզրակացնել, որ մշակված դեղամիջոցները իմունային պաշտպանություն չեն ապահովում COVID-19 հիվանդության դեմ»,- ամփոփել է Նիկոլայ Բոչարովը։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի
Աղբյուրը՝ regnum.ruhttps://regnum.ru/news/innovatio/3403640.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ