Գլխավոր էջ Գլխավոր Մասնագետներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը

Մասնագետներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը

192
0

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

 

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը, ինչպես նաև անդամ-պետությունների կողմից իրականացվող գործողությունները համավարակի կայունացման ուղղությամբ։

 

Մասնակիցներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, պայմանավորվել իրենց հետագա անելիքների շուրջ։ Մասնավորապես քննարկվել են ԵԱՏՄ քաղաքացիների պատվաստման վկայականների փոխճանաչման, Միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման գործում համաձայնեցված մոտեցմանն ուղղված և մի շարք այլ հարցեր։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ