Գլխավոր էջ Նորություններ «Նարինե» կաթնամթերք. հայտնի մթերքի, անհայտ կողմերը

«Նարինե» կաթնամթերք. հայտնի մթերքի, անհայտ կողմերը

820
0

Հակաբիոտիկներ օգտագործելու ժամանակ և դրանից հետո օրգանիզմի նյութափոխանակությունը վերականգնելու, ինչպես նաև իմմունային համակարգը բարձրացնելու համար բակտերիալ խտանյութն (жак) ու «Նարինե» կաթնամթերքը հիանալի միջոց են: Նշյալն առավել արդիական է COVID-19 ի բուժումից հետո և սեզոնային վիրուսների դեմ պայքարում:

Վերը շարադրվածի և շուկայում գրագետ կողմնորոշման մասին MedMedia.am-ը զրուցել է «ԲԻԳԼԱՅՖ» ընկերության տնօրեն Հասմիկ Անտոնյանի հետ:

«Բակտերիալ խտանյութի և «Նարինե» կաթնամթերքի արդյունավետ ու բարձրորակ արտադրանք է առաջարկում «ԲԻԳԼԱՅՖ» ընկերությունը»,-ասաց զրուցակիցս ու ցավով նկատեց, որ այս հրաշագործ մթերքն առավել պահանջված ու կիրառելի է արտասհամանում (Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ճապոնիա, ԱՄՆ), քան մեր երկրում: «Առցանց պատվերներով մեր արտադրանքը հասնում է աշխարհի բազմաթիվ երկրներ, որտեղ այն օգտագործվում է բազմաթիվ հիվնադությունների բուժման ընթացքում»:

Հարկ է նկատել, որ «Նարինե»-ն օժտված է հիանալի համով, բացառիկ օգտակար հատկություններով, հարուստ է վիտամիններով, սպիտակուցներով, ամինաթթուներով: «Շնորհիվ այս հատկությունների այն անհրաժեշտ է ներառել ամենօրյա սննդակարգում, հատկապես երեխաների, հղիների, կերակրող մայրերի և արագ սննդից օգտվողների դեպքում»,-մանրամասնեց ընկերության ղեկավարը:

Ընդգծենք, որ «ԲԻԳԼԱՅՖ»-ի արտադրանքն առանձնանում է իր որակական բարձր հատկանիշներով և սպառողին է ներկայացնում օգտակար և համեղ մթերք: «Սա բացառիկ տեխնոլոգիայի, փորձառու մասնագետների և ամբողջովին ավտոմատացված հոսքագծով վերազինված արտադրամասի արդյունքն է»,-նշեց տիկին Անտոնյանը և շարուանկեց. «Մեր ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ Նարինե կաթնամթերքի արտադրությունը կազմակերպեց հերմետիկ փաթեթավորմամբ և սպառողին ներկայացավ ավելի անվտանգ արտադրանքով»:

Ընկերությունն առաջինն էր, ով «Նարինե» կաթնամթերքը վաճառքի հանեց մթերային խանութներում և ավելի հասանելի դարձրեց սպառողին: Հաշվի առնելով համավարակի պայմաններն ընկերությունան արտադրանքը հասանելի է նաև առցանց արագ առաքման միջոցով: «Հարկ է նաև շեշտադրել, որ «ԲԻԳԼԱՅՖ» ընկերությունը համարվում է առաջինը Հայաստանում, որն արտադրեց մրգային Նարինե»,-նշեց ընկերության տնօրենը:
Վերջինս նաև ընդգծեց, որ «ԲԻԳԼԱՅՖ»-ն ու Երևանի քաղաքապետարանը կյանքի են կոչել «Առողջ Սնունդ-Առողջ Սերունդ» ծրագիրը: «2014թ-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ճաշացանկում ավելացել է Նարինե կաթնամթերքը»,-տեղեկացրեց Հասմիկ Անտոնյանը:

Շեշտադրենք, որ բակտերիալ խտանյութը (жак) ու «Նարինե» կաթնամթերքը.

1. կարգավորում և պահպանում են աղիների նորմալ միկրոֆլորան
2. ապահովում են աղիների նորմալ գործունեությունը
3. նպաստում են դիսբակտերիոզի բուժմանը
4. կարգավորում են նյութափոխանակությունը
5. նպաստում են հիվանդությունների ժամանակ օրգանիզմի արագ ապաքինմանը (գրիպ, վերին շնչուղիների այլ հիվանդություններ, ալերգիաներ, ստամոքսա-աղիքային համակարգի այլ հիվանդություններ և այլն)
6. բարձրացնում են օրգանիզմի իմունիտետը
7. մեղմում են հակաբիոտիկների բացասական ազդեցությունը։

Առաքումը +374 98 05 00 07 հեռախոսահամարով

Առավել մանրամասն՝ www.biglife.am

https://www.facebook.com/narinebiglife/ 

https://www.instagram.com/biglifenarine/?utm_medium=copy_link&fbclid=IwAR2maSaOsR1nnM2GgcGXDrUM-9fneYc83ygAPaTXqdp594_Ax7jMWXADQyQ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ