Գլխավոր էջ Նորություններ Սպուտնիկ V-ով պատվաստվածներին թույլ են տվել մուտք գործել Ավստրալիա

Սպուտնիկ V-ով պատվաստվածներին թույլ են տվել մուտք գործել Ավստրալիա

480
0

Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունը թույլ է տվել Սպուտնիկ V-ի երկու չափաբաժին պատվաստված մարդիկ մուտք գործեն երկիր։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ավստրալիայի թերապևտիկ ապրանքների վարչությունը (TGA) Սպուտնիկ V-ի երկու չափաբաժինը ճանաչել է որպես պատվաստման կարգավիճակի հաստատման հիմք: Կարգավորող մարմինը նշել է, որ ռուսական դեղամիջոցը ցուցաբերել է 89 տոկոս արդյունավետություն կորոնավիրուսային վարակի դեմ, այն նաև պաշտպանում է հոսպիտալացումից կամ մահվան ելքից 98-100 տոկոս մակարդակում:

2020 թվականի օգոստոսին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել էր Սպուտնիկ V-ն, որն աշխարհում առաջին պատվաստանյութն էր COVID-19-ի կանխարգելման համար։

Ռուսական պատվաստանյութը հաստատված է չորս միլիարդ մարդ ընդհանուր բնակչությամբ 71 երկրներում՝ սա աշխարհի բնակչության ավելի քան 5 տոկոսն  է։ Պետական կարգավորող մարմինների կողմից ստացված թույլտվությունների քանակով ռուսական դեղամիջոցը աշխարհում երկրորդն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ