Գլխավոր էջ Գլխավոր Քանի՞ կոպեկի արժեք ունեցավ ՍԴ որոշումը, եթե գործատուները շարունակում են սպառնալ

Քանի՞ կոպեկի արժեք ունեցավ ՍԴ որոշումը, եթե գործատուները շարունակում են սպառնալ

1508
0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, փորձել էր հասկանալի

ձևով բացատրել այն դրույթները, որոնք անհասկանալի են քաղաքացիներին։ Մասնավորապես նա նշել էր, թե Սահմանադրական դատարանը իր որոշմամաբ արդեն իսկ ելակետային էր․

«ՍԴ-ն արձանագրել էր, որ աշխատողների վրա «իրենց հաշվին» ձևակերպումը անընդունելի էր։ ՍԴ-ն օգտագործում է սահմանադրությանը «հակասող» և «անվավեր» ձևակերպում, որը նշանակում է, որ X կամ Y ձևակերպումը կամ դրույթը անընդունելի է»,-նշել էր նա։ Անդրադառնալով հարցին, թե ի վերջո ո՞վ պետք է կատարի վճարման պարտականությունը, նա նշել էր․

«Եկեք նայենք ՍԴ որոշման պատճառաբանական մասը։ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը ներկայացնելու պահանջը…ենթադրում է ուղղակի ֆինանսական բեռ դրա հասցեատիրոջ՝ աշխատողի համար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հրամանով աշխատողի համար ծախս կատարելու/ֆինանսական բեռ կրելու պահանջ («իր հաշվին») սահմանելը խնդրահարույց է նշված իրավակարգավորման՝ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին և, ըստ այդմ՝ 39-րդ հոդվածին համապատասխանության առումով (էջ 30): Էջ 31․ ՍԴ-ն արձանագրում է, որ պետությունն ի վերջո պետք է որոշի, թե ո՞վ է կատարելու վճարման պարտականությունը և ՍԴ-ն կառավարության փոխարեն այդ որոշումը չի կայացնի, ՍԴ-ն չի կարող ստանձնել այլ պետական մարմինների գործառույթը։ Այստեղ կա մեկ ձևակերպում, որը շատերի մոտ տպավորություն էր ստեղծել, թե խնդիրը տեղափոխվում է աշխատողի տիրույթ։ Տեսեք ինձ ձևակերպում է օգտագործվում․ՊՇՌ հետազոտության, ծառայությունների մատուցման իրավահարաբերություններում, գույքային պարտականությունների կրողների շրջանակի սահմանումը դուրս է հրամանի կարգավորման տիրույթից։ Բայց մինչ այդ, ՍԴ-ն ասում է, որ ՊՇՌ հետազոտության դիմաց վճարման պարտականությունը կրում է աշխատողը։ Այստեղ շատ կարևոր է տրոհել միմյանցից ՊՇՌ հետազոտության դիմաց վճարման պարտականություն և ՊՇՌ հետազոտության ծառայությունների մատուցման ոլորտում։ Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ կա գործատու, անկախ այս հրամանից, որը որոշել է, որ իր աշխատողը պետք է կատարի ՊՇՌ հետազոտություն։ Այդ իրավիճակում ՍԴ տրամաբանությունը հուշում է, որ նման մասնավոր ոլորտում ծագած իրավահարաբերության մեջ նշված պարտականությունը կարող է դրվել աշխատողի վրա։ Բայց սա այդ դեպքը չէ, որովհետև այդ իրավահարաբերությունը առաջացել է ելնելով այս հրամանից, և այդ հրամանի այն դրույթը, որը ինչպես ներկայացրեցի էջ 30-ում առկա ձևակերպումից ֆինանսական բեռ կրելու պահանջ դնելով աշխատողի վրա հակասահմանադրական է»,-նշել էր Վարդևանյանը։

Ըստ Վարդևանյանի՝ ՍԴ որոշումը պարտադիր է նաև գործատուների համար: Ի դեպ գործատուների մասով ֆինանսական բեռ կրելու դրույթ ՍԴ որոշման մեջ առկա չէ, իսկ, որ պետությունը կարող է ստանձնել այդ բեռը հստակ գրված է, նույնիսկ ասվում է, որ ստեղծված իրավիճակում դա <<ենթադրվում է…հաշվի առնելով նվազագույն ամսական աշխատավարձի չափը>>: Բացի այդ՝ հրամանի վերաբեյալ այնպիսի խնդիրներ են արձանագրվել այլ տեսանկյունից, որ հրամանը իմ կարծիքով պետք է ուժը կորցրած ճանաչվի:

Մինչ ակտիվ քննարկվում էր,թե ի՞նչ է նշանակում ՍԴ որոշումը, մարդկանց շփոթության մեջ է գցում հաջորդը. ինչպես արդեն գիտենք՝ հունվարի 22_ից ՀՀ քաղաքացին հանրային վայրեր չի կարողանա մուտք գործել, եթե պատվաստված չէ կամ չունի ՊՇՌ հետազոտությունը հավաստող փաստաթուղթ։ Ինչպես երևում է՝ կուժն ու կուլան կրկին գործատուների և հանրային վայրերի սեփականատերերի գլխին է ջարդվելու։ Անգամ ՍԴ որոշումից հետո աշխատողներից շարունակում են ՊՇՌ հետազոտության փաստաթուղթ պահանջել, և հենց աշխատողի հաշվին, հակառակ պարագայում, գործատուները սպառնում են աշխատանքից ազատել մարդկանց, նշելով,թե ավելորդ գլխացավանքի նյարդ չունեն։

Իսկ թե քանի՞ կոպեկի արժեք ունի ՍԴ որոշումը՝ անհայտ է,փաստացի այն չի կիրառվում և ԱՆ կողմից այն վերածվել է ձեռառնոցու։ Նախարարությունն,ինչպես հիշում ենք,հորդորեց ՊՇՌ հետազոտման գումարը պահանջել ազգականներից…

Շարքային քաղաքացու համար պատկերը խավար է ու անհասկանալի, նա կրկին հին տաշտակի առաջ է կանգնած՝ բազմաթիվ ծախսեր ուսերին կրած և կորացած…

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ