Գլխավոր էջ Նորություններ Ժնևում և Փարիզում ամերիկացի դիվանագետները հոսպիտալացվել են «Հավանայի համախտանիշով»

Ժնևում և Փարիզում ամերիկացի դիվանագետները հոսպիտալացվել են «Հավանայի համախտանիշով»

523
0

Ժնևում և Փարիզում ԱՄՆ-ի դիվանագետները հոսպիտալացվել են «Հավանայի համախտանիշի» կասկածանքով, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Տեղեկատվության համաձայն՝ Ժնևում հյուպատոսության առնվազն երեք աշխատակիցների մոտ կասկածել են, որ կան «Հավանայի համախտանիշի» ախտանշաններ, իսկ դիվանագետներից մեկին բուժման համար տեղափոխել են ԱՄՆ։

 

Ինչպես նշվում է հոդվածում, «առեղծվածային նյարդաբանական հիվանդությունը» ախտահարել է մինչև մոտ 200 ամերիկացի դիվանագետի ամբողջ աշխարհում։

 

Միաժամանակ Փարիզում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ևս հայտնել են «սինդրոմի» ենթադրյալ դրսևորման մասին և կոչ են արել մյուսներին՝ այդ երևույթի հետ կապված ցանկացած անսովոր ախտանիշների առկայության մասին հայտնել։

 

«Հավանայի սինդրոմ»-ըը նյարդաբանական ախտանիշների ամբողջություն է, որի ժամանակ մարդկանց մոտ լինում է գլխապտույտ, սրտխառնոց, գլխացավ, լսողության խնդիրներ:

 

Առեղծվածային հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 2016 թվականին Հավանայում ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանատներում: Մինչ օրս հիվանդության առաջացման հստակ պատճառները պարզ չեն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ