Գլխավոր էջ Նորություններ Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որպեսզի կորոնավիրուսը կորցնի վարակելու կարողությունը

Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որպեսզի կորոնավիրուսը կորցնի վարակելու կարողությունը

222
0

SARS-CoV-2 կորոնավիրուսը մարդու բջիջները վարակելու իր կարողության 90 տոկոսը կորցնում է թոքերից օդ մտնելուց հետո 20 րոպեի ընթացքում։ Այս մասին պարզել են Բրիստոլի համալսարանի գիտնականները, գրում է The Guardian-ը։

 

Ըստ պրոֆեսոր Ջոնաթան Ռիդի, ով ղեկավարում է հետազոտական ​​թիմը, հետազոտության արդյունքները հաստատում են, որ դիմակ կրելը եւ սոցիալական հեռավորության պահպանումը կորոնավիրուսով վարակման հավանականության կրճատման գլխավոր միջոցն են։ Բացի այդ, կարեւոր է փակ տարածքների լավ օդափոխումը, սակայն դրա դերը կարող է ավելի փոքր լինել, քան նախկինում համարվում էր:

 

Փորձագետները փորձեր են անցկացրել կորոնավիրուսի երեք շտամներով եւ էական տարբերություններ չեն հայտնաբերել։ Օմիկրոն շտամն այդ հետազոտության մեջ չի ուսումնասիրվել, սակայն Ռեյդի թիմը նախատեսում է աշխատել այդ ուղղությամբ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ