Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները գտել են գեն, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

Գիտնականները գտել են գեն, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

504
0

Բելոստոկի համալսարանի (Լեհաստան) հետազոտողները հայտնաբերել են գեն, որը մեծացնում է կորոնավիրուսի ծանր զարգացման ռիսկը եւ մահվան դեպքերը։ Այս բացահայտումը կարող է օգնել COVID-19-ի դեմ պայքարում, տեղեկացնում է Polskie Radio-ն։

 

Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկու խոսքով՝ այդ գենի հայտնագործումը կարող է հնարավորություն տալ մշակելու թեստ, որը թույլ կտա գնահատել, թե ով է ավելի շատ ենթակա  հիվանդության ծանր ընթացքի ռիսկին։

 

Նախարարը շնորհավորել է հայտնագործության հեղինակներին եւ ընդգծել, որ հետազոտություններն անցկացվել են պետական պատվերով։ Դրանց մասնակցել է 1500 պացիենտ ամբողջ երկրից, որոնց մոտ կորոնավիրուսային վարակ էր ախտորոշվել։

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ