Գլխավոր էջ Գլխավոր Մեզ մոտ յուրաքանչյուր նոր սահմանափակում թիրախավորված է ընդունվում․ Ռ․ Աբովյան

Մեզ մոտ յուրաքանչյուր նոր սահմանափակում թիրախավորված է ընդունվում․ Ռ․ Աբովյան

788
0

Կորոնավիրուսային հիվանդությունը շարունակում է օրակարգում մնալ։ Մարդիկ վարակվում են, հոսպիտալացվում, ոմանք էլ թեթև ախտանշաններով, տան պայմաններում հաղթահարում հիվանդությունը։ Դրան զուգահեռ իրականացվում է պատվաստումային գործընթացը։ Պատվաստումները վերջին ամիսներին կարծես ավելացել է։ Մարդկանց մի մասը ճարահատյալ, քանզի երկընտրանքի առջև են դնում քաղաքացուն, վերջինս էլ չկարողանալով իր ֆինանսական միջոցներով ՊՇՌ թեստ հանձնել՝ պատվաստվում է, իսկ մի մասն էլ գիտակցված, իր իսկ որոշմամբ և համոզմամբ է պատվաստվել։

Ինչ վերաբերում է հանրապետությունում տիրող համաճարակային իրավիճակին, մոտ 2 շաբաթ առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ մեզ մոտ համաճարակային իրավիճակը լավ է։ Սակայն երեկ, ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության  վարչության պետ Ռոմելա Աբովյանը նշեց, որ վերջին 7 օրվա ընթացքում ունենք դեպքերի աճ՝ մոտ 2,3 անգամ, վարակի վերարտադրողական ցուցանիշն էլ 1-ից բարձր է և արդեն կազմում է 2, ինչը նշանակում է, որ վարակի տեմպերը շատ ավելի արագացել են․ «Ունենք նաև հիվանդացության բարձրացում մանկապատանեկան տարիքային խմբում ՝ 6-17 տարեկանների և 15-18 տարեկանների շրջանում և ցավոք նորից հայտնվել ենք նարնջագույն գոտում»,-նշեց Աբովյանը։

Նրա դիտարկմամբ, քանի որ Հայաստանում արդեն իսկ հայտնաբերվել է Օմիկրոն շտամի 2 դեպք, ուստի չի բացառում, որ մեզ մոտ Օմիկրոն շտամը կտարածվի, ինչը շատ ավելի արագ է տարածվում և ունի բարձր վարակելիություն։

Անդրադառնալով այլ երկրների համաճարակային իրավիճակին, Ռոմելա Ամոբյանն ընդգծեց, որ այն երկրները, որոնք ունենք պատվաստումների բարձր ցուցանիշ, կտրուկ նվազեցվել են հոսպիտալացման դեպքերը։ «Բացի դրանից, ամբողջ աշխահում այս սահմանափակումների տարատեսակ բողոքի ակցիաներ են դիտվում, սակայն Հայաստանը մի փոքր առանձնահատկություն ունի, յուրաքանչյուր նոր սահմանափակում կամ անվտանգության կանոն շատ ավելի թիրախավորված է ընդունվում և ընդհանուր առմամբ մենք բոլորս դիտարկում ենք որ այդ կաննոերն այնպես չէ որ շատ պատշաճ են կատարվում»,- ընդգծեց նա։

Սակայն, պատվաստումները ոչ այնքան հոսպիտալացման, որքան մահացության դեպքերն են շեշտակի նվազեցնում, դա կարելի է տեսնել հենց պատվաստումային լայն ծածկույթ ունեցող երկրների օրինակով։ Ինչ վերաբերում է սահմանափակումներին, պետք է հիշեցնել, որ ի սկզբնաե պատվաստումային արշավը գուցե կարելի է անհաջող կամ ձախողված համարել հենց ոչ թիրախավորված իրականացնելու պատճառով։ Համաճարակաբանների կողմից բազմիցս նշվել է, որ պատվաստումներն առաջինը պետք է լինեին մեծահասակների համար, սակայն ընդունված որոշումներն ու սահմանափակումներն այնքան էլ ուղիղ կապ չեմ ունեցել այդ տարիքային խմբի անձանց հետ։ Որոնցից է օրինակ՝ աշխատող քաղաքացիների առաջ դրված երկընտրանք-պարտադրանքը կամ հենց վերջերս ընդունված հանրային վայրեր մուտք գործելու հետ կապված նոր սահմանափակումը։

Ուստի՝ դժվար է ասել, որ մեզ մոտ սահմանափակումները թիրախավորված են իրականացվում, քանզի ինչպես նշեցինք, պատվաստումային գործընթացի ժամանակ  մեծահասակներին առնչվող որևէ որոշում չի եղել, որի արդյունքում հենց ռիսկի խմբում գտնվող անձինք կգնային պատվաստման։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ