Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 315 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 315 միլիոնը

401
0

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2 975 094-ով՝ հասնելով 315 345 967-ի։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։

 

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս քովիդի հարուցած բարդություններից մահացել է 5 510 174 մարդ։ Վերջին մեկ օրում մահվան 8904 դեպք է գրանցվել։

 

Քովիդի հաստատված ամենաշատ դեպքերը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (62 126 362): ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (36 317 927), Բրազիլիան (22 629 40), Մեծ Բրիտանիան (14 862 142) և Ֆրանսիան (12 604 364)։

 

Մահվան դեպքերի թվով կրկին առաջատարն ԱՄՆ-ն է (836 482): Երկրորդ տեղում Բրազիլիան է (620 238), երրորդում՝ Հնդկաստանը (485 035). այնուհետև գալիս են Ռուսաստանը (319 172) և Մեքսիկան (300 574)։

 

Պանդեմիայի ողջ ընթացքում հակառեկորդը գրանցվել է հունվարի 12-ին, երբ 24 ժամում հայտնաբերվել է վարակման 3 395 785 դեպք։

300 մլն-ի նշագիծը հատվել է հունվարի 8-ին, 200 միլիոնի նշագիծը՝ օգոստոսի 5-ին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ