Գլխավոր էջ Նորություններ Ֆինլանդիայում գրանցվել է COVID-19-ից երեխայի մահվան առաջին դեպքը

Ֆինլանդիայում գրանցվել է COVID-19-ից երեխայի մահվան առաջին դեպքը

516
0

Ֆինլանդիայի իշխանությունները COVID-19-ի հետ կապված առաջին մանկական մահն են արձանագրել երկրի տարածքում»։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ֆիննական «Yle» հանրային հեռարձակողին։

 

Արևմտյան Ֆինլանդիայի Լայխիա համայնքում տարրական դպրոցի աշակերտի մահը հաստատել է տարածաշրջանի կրթության ղեկավար Մարկկու Լաուկկոնենը։ Երեխան անցած շաբաթավերջին տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ նա հետագայում մահացել է:

 

«Տխուր միջադեպ, որը խորապես ցնցեց ինձ», — ասել է Լաուկկոնենը:

 

Միաժամանակ նշվում է, որ բժիշկները երեխայի մոտ COVID-19 են ախտորոշել, սակայն մինչ օրս ակնհայտ նշաններ չկան, որ նա մահացել է կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։

Լաուկկոնենն ընդգծել է, որ երեխան գտնվել է բարձր ռիսկային գոտում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ