Գլխավոր էջ Գլխավոր Մենք չպիտի ունենանք մի դեպք, որ մարդը մահանում է փող չունենալու պատճառով․...

Մենք չպիտի ունենանք մի դեպք, որ մարդը մահանում է փող չունենալու պատճառով․ Վահե Տեր-Մինասյան

1463
0

Օրեր առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՆ տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել են Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը և նշել, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը:

Այս մասով արդեն կան շատ տարբեր կարծիքներ։ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն այս մասով հայտնել է, թե արդյոք մենք պատրաստ ենք որպես հասարակություն ՝ գնալ այդ սոցիալական համերաշխության․ «Արդյո՞ք ես պատրաստ եմ վճարել ինչ-որ այլ մարդու համար, որը չի աշխատում, հարբեցողությամբ է զբաղվում, թմրամոլ է, բայց ինքն էլ է հիվանդ, դե համերաշխություն է, իմ վճարած հարկերից ինքն էլ կօգտվի և կկարողանա բուժում ստանալ»,-նշեց Տեր-Մինասյանը։

Նրա խոսքով՝ զարգացած երկրներում մարդիկ շատ ավելի հանգիստ են վերաբերվում  այս հարցին, կա հանդուրժողականություն, եթե ինչ-որ մեկը կարիք ունի, ուրմեն պետք է մասանկցել և օգնել, իսկ մեզ մոտ դա դեռևս չկա։ «Մենք ամեն մեկս մեզ համար ապրող մարդիկ ենք, մենք պատրաստ չենք մեր ունեցածը կիսնեք ուրիշի հետ, առավել ևս երբ դու միշտ կասկած ունես, դու կկիսես, բայց կողքինդ հաստատ չի կիսում, հլը մի բան էլ թաքցնում է իր հարկերը, այսինքն իրականում նույն այս գաղափարին գալուց առաջ պետք է կարողանաս ապահովել թափանցիկությունը, որ բոլորս ենք հարկեր վճարում, երկրորդ  մասը՝  արդյո՞ք հավասարապես պետք է վճարեն, թե՞ ոչ։ Արդյո՞ք որ ես 4-5 տեղ աշխատում եմ պետք է նույն գումարը վճարեմ, ու ինչ-որ մեկը որ օրվա մեջ 1 ժամ աշխատում է, մնացած ամբողջ օրվա ընթացքում բազմոցին նստած հեռուստացույց է նայում , բնականաբար շատ համամասնորեն ենք մենք վճարում, բայց օգտվում ենք նույն հնարավորությունից»,-ասաց Վահե Տեր-Մինասյանը։

Տեր-Մինասյանի պնդմամբ՝ ապահովագրության հետ կապված հարցը քննարկվում է ՀՀ առողջապահական համակարգի ստեղծման առաջին իսկ օրից։ Եվ որպես բժիշկ՝ իր համար ամենամեծ ցավը նա է, որ ամեն օր տեսնում է, ֆիքսում դեպքեր, որ մարդիկ մահանում են այն պատճառով որ իրենք փող չունեն, կամ չեն ունեցել, և շատերն իրենց հարազատին կորցրել են փող չունենալու համար․ «ՀՀ-ում պիտի նման դեպքեր չլինեն, մենք չպիտի ունենանք որևէ դեպք, որ մարդը մահանում է փող չունենալու պատճառով», ընդգծեց բժիշկը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ