Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Անիմաստ է նոր սահմանափակող միջոցների ներդրումը»․Ժեմչուգով

«Անիմաստ է նոր սահմանափակող միջոցների ներդրումը»․Ժեմչուգով

361
0

Իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովն ասել է, որ նոր Omicron կորոնավիրուսային շտամը վերջ կտա համաճարակին։ Այս մասին մասնագետը պատմել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Հայտնում է m24.ru-ն։

Բժիշկը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ խոսել է կորոնավիրուսի գերվարակիչ շտամի մասին։ Նրա կարծիքով՝ այս հատկությունն անհրաժեշտ է վիրուսին, որպեսզի հնարավորինս շատ տարածվի ամբողջ աշխարհում։

«Նա նոր հյուրընկալող է փնտրում, քանի որ մարդկանց մեջ կոլեկտիվ անձեռնմխելիությունը հասել է այնպիսի մակարդակի, որ վիրուսն այլևս չի կարող նրանց վրա բազմանալ»,- ասել է Ժեմչուգովը։

Գիտնականի խոսքով՝ շուտով կորոնավիրուսը կտարածվի այլ պոպուլյացիայի վրա։ Ըստ գիտնականի՝ կրծողները կարող են այդպիսին դառնալ։

Ըստ Ժեմչուգովի՝ անիմաստ է նոր սահմանափակող միջոցների ներդրումը։ Ինչպես պարզաբանել է իմունոլոգը, Omicron շտամն ունակ է բնական պատվաստանյութի դեր կատարել։

«Այն տարածվում է, բոլոր նոր մուտացիաների նկատմամբ ստեղծում է շատ բարձրորակ իմունիտետ և ունի ծայրահեղ ցածր մահացություն, այսինքն՝ գործնականում չի սպանում առողջ մարդկանց: Սա պետք է օգտագործել, բայց խելամտորեն»,- ասաց փորձագետը։

«Օմիկրոնով վարակվածների բուժման մեջ շեշտը պետք է դրվի տնային ամբուլատոր ընթացակարգի վրա՝ հոսպիտալացնելով «Դելտա»-ով վարակվածներին և ակնհայտ ծանր հիվանդներին»,- ամփոփել է գիտնականը։

Ավելի վաղ Gamaleya կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի մինչև 30%-ը բաժին է ընկնում Omicron շտամին։ Մինչ այդ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ մինչ օրս Ռուսաստանում գրանցվել է «Օմիկրոնի» 698 դեպք, որոնց մեծ մասը՝ մայրաքաղաքում։

Մինչ այդ Gamaleya կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել էր, որ Sputnik V պատվաստանյութը փոփոխության կարիք չունի Omicron կորոնավիրուսի շտամի համար։ Նա ընդգծել է, որ նոր տեսակի վարակից պաշտպանվելու համար բավական է ժամանակին կրկին պատվաստվել Sputnik Light-ով։

Ս․ Ասատրյան

Աղբյուրը՝ https://www.m24.ru/news/medicina/13012022/200030

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ