Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ընտրել լավագույն պատվաստանյութը

Ինչպե՞ս ընտրել լավագույն պատվաստանյութը

360
0

Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում ևս շարունակվում է կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացը։ Թեպետ, վերջին շրջանում նկատելի է պատվաստվամ տեմպի որոշակի ակտիվություն, սակայն կրկին ԱՆ-ն գնում է նոր ու ավելի խիստ սահմանափակումների՝ պատվաստման ցուցանիշն ավելացնելու համար։ Սակայն, քաղաքացիներից շատերը պարզապես չեն կողմնորոշվում ՝ ո՞ր պատվաստանյութով պատվաստվեն։ Կարծես, ստեղծվել է պատվաստանյութերի ընտրանի, իսկ տեղեկությունը վերջիններիս մասին, այնքան էլ մատչելի և հասանելի չէ բոլորին։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը ցանկանում է տվյալ պատվաստանյութի վերաբերյալ որոշակի ինֆորմացիա ստանալ, նա ինքը պետք է ուսումնասիրի և ստանա անհրաժեշտ տեղեկությունը։

Օրերս, առողջապահության նախարարությունն իր էջում տեղադրեց տեսանյութ, որտեղ հաղորդավար Գրիգոր Հարությունյանն անդրադառնում է պատվաստումների կարևորության, պատվաստանյութեի ընտրության և մի շարք այլ հարցերին։  Նշում է, որ յուրաքանչյուր պատվաստանյութ ունի իր առավելություններն ու թերությունները։ «Մեկը՝ փորձված տեխնոլոգիայով է պատրաստվում, մյուսը նոր է, բայց ավելի արդյունավետ, երրորդը մատչելի է, բայց քիչ արդյունավետ, բայց մեկ բան հստակ է՝ Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը հաջողությամբ կատարում են իրենց գլխավոր խնդիրը՝ պաշտպանում են վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց, արհեստական շնչառական սարքին միանալուց։ Այս պատվաստանյութերը հաստատված են միջազգային կառույցների և առաջատար ինստիտուտների կողմից, անցել են անհրաժեշտ բոլոր փորձարկումները։ Մեկ տարուց ավելի ինչ դրանցով պատվաստվել և շարունակում են պատվաստվել միլիոնավոր մարդիկ, արդյունքներն առավել քան դրական են»,- ընդգծեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ դրական արդյունքներ են ստացվում նաև տարբեր տեսակի պատվաստանյութերով պատվաստվելու դեպքում։ Այս դեպքում ադապտիվ իմունիտետը հնարավորություն է ստանում ակտիվանալ տարբեր սկզբունքներով, ինչը հավելյալ բարձրացնում է հակամարմինների մակարդակը։

Լավ, իսկ ինչպե՞ս ընտրել լավագույն պատվաստանյութը, քանզի ինչպես նշեցինք առկա է պատվաստանյութերի ընտրանի։ Ոստի՝ շատերը գուցե հենց այդ չկողմնորոշված վիճակից խուսափում են պատվաստվել։ Ըստ վերոնշյալ տեսանյութի՝ Գրիգոր Հարությունյանը նշում է, որ եթե օրինակ ՝ կարևորում եք պատվաստման արդյունավետությունը, ապա այս ցոցանիշով առաջատարը մՌՆԹ պատվաստանյութերն են՝ Մոդեռնան, Ֆայզերը․ «Եթե վախենում եք ինչ-որ չեղած կողմնակի ազդեցություններից, որոնք կարող են օրինակ 150 տարի հետո ի հայտ գալ, ապա ընտրեք ապաակտիվացված պատվաստանյութերը՝ Սինովակի կամ Սինոֆարմի պատվաստանյութերը, որոնք պատրաստված են վաղուց հայտնի փորձարկված տեխնոլոգիանորեով, իսկ եթե չեք ուզում պատվաստվել ոչ հին, ոչ նորագույն տեխնոլոգիաների պատվաստանյութերով ապա ընտրեք միջին տարբերակը ՝ վեկտորային պատվաստանյութերը, դրանք են Աստրա Զենեկա, կամ Սպուտնիկ Վ»։ 

Այսպիսով, ստանալով որոշակի տեղեկություն պատվաստանյութերի մասին, քաղաքացիները արդեն իրենք կորոշեն որ մեկն է ավելի ցանկալի կամ ոչ։ Թեպետ, պատվաստումները մեզ մոտ պարտադիր չեն, սակայն իրականացվող բոլոր սահմանափակումները, երկընտրաքները դրդում են, որ քաղաքացին գնա պատվաստման, որոշ դեպքերում էլ ոչ այնքան իր իսկ գիտակցված որոշմամբ։ Սակայն, հիշեցնենք, որ ՀՀ-ում առկա են նաև երրորդ դեղաչափը, որի պատվաստումային գործընթացն արդեն իսկ իրականացվում է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ