Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.
Անցած՝ 2021թ-ի դեկտեմբերի 24-ին հայտնի վիրուսաբան, պատվաստանյութերի հետազոտությունների մասնագետ Գերդ Վան դեն Բոսխեն հրապարակել է իր երկրորդ կոչն ԱՀԿ-ին, որի գլխավոր թեզերն են.
Մասսայական պատվաստումների ծրագիրը, որը ԱՀԿ-ն առաջարկել է փորձելով վերջ դնել COV ID-19 համաճարակին՝ լիովին տապալվել է։
Այս պատվաստանյութերով պատվաստումը միայն նոր շտամների առաջացման կբերի։
📍 Omicron-ի դեմ զանգվածային պատվաստումներով մենք կարող ենք խթանել վիրուսի այնպիսի մուտացիաներ, որոնք կբերեն այնպիսի շտամների առաջացմանը, որոնք կներթափանցեն բջիջներ այլ ճանապարհով (այլ՝ ոչ սպայկ ընկալիչով)՝ որին օրգանիզմում առկա հակամարմինները չեն կարող խոչընդոտել:
📍 Հիվանդանալու դեպքում, երբ դուք ապաքինվում եք, ձեր մոտ զարգանում է ձեռքբերովի իմունիտետ, որը երկարաժամկետ է և կպաշտպանի ձեզ։ Եվ հիվանդության ծանր ընթացքով այն փոքրաթիվ դեպքերը, իհարկե պետք է բուժել։
📍 Իրականում Omicron–ը քիչ թե շատ հանդիսանում է կենդանի թուլացած վիրուս, որը բացառիկ հնարավորություն է ձևավորելու բնական իմունիտետ անհատի մոտ և կոլեկտիվ իմունիտետ բնակչության շրջանում։ Սա հնարավոր կլինի շնորհիվ նրա, որ Omicron–ը՝ շրջանցելով պատվաստանյութերի առաջացրած հակամարմինները կխթանի բնական հակամարմինների սինթեզը և այդ պատճառով շատ կարևոր է մարդկանց հանգիստ թողնել, հանգիստ թողնել երեխաներին և թույլ տալ վիրուսին տարածվել։
📍 Եթե մենք սկսենք մարդկանց պատվաստել Omicron-ի դեմ, ապա կզրկենք բնակչությանը կոլեկտիվ իմունիտետի ձևավորման հնարավորությունից, քանի որ օրգանիզմին հնարավորություն չենք տա սինթեզելու բնական հակամարմիններ:
📍 Ներկայում պատվաստանյութերը չունեն Omicron-ը չեզոքացնելու կարողություն:
📍 Omicron-ի դեմ պատվաստումները շարունակելու պայմաններում մենք կհայտնվենք մի աղետալի իրավիճակում, երբ մենք ունենք հակամարմիններ, որոնք դեռ ամուր կապվում են վիրուսին, ընկալիչները կապող տիրույթին, բայց որոնք այլևս չեն կարող չեզոքացնել վիրուսը, քանի որ այդ վիրուսը կօգտագործի այլ տիրույթ՝ բջիջ մտնելու համար, տիրույթ, որը տարբերվում է հակամարմիններով արգելափակված տիրույթից:
📍 Մենք չպետք է ունենանք Omicron-ի դեմ պատվաստում և չպետք է ունենանք որևէ սահմանափակումներ։
📍 Եթե չձեռնարկվեն հրատապ միջոցներ կանխարգելելու հետագա պատվաստումները Omicron-ի դեմ և կանխելու հավանական աղետը, ապա ԱՀԿ–ում որոշումներ ընդունողները պատասխանատվություն են կրելու այն դրամատիկ հետևանքների համար, որը կբերի մարդկանց նկատմամբ իրականացված այս կենսաբանական էքսպերիմենտը։
🖊 Գերդ Վան դեն Բոսխեն ունի գիտական և կազմակերպչական հսկայական փորձ՝ նախկինում աշխատելով և ղեկավարելով պատվաստանյութերի ստեղծման տարբեր ծրագրեր, այդ թվում Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ ալյանսում (GAVI) և Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամում, Քյոլնի համալսարանում և տրամադրել գիտական խորհրդատվություն բազմաթիվ կազմակերպությունների, այդ թվում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ)։
Կոչն ամբողջությամբ հայերեն թարգմանությամբ հղումով՝ https://t.me/AntiEpidemicAlliance/230
Կոչի բնօրինակը հղումով՝ https://www.voiceforscienceandsolidarity.org/videos-and-interviews/second-call-to-who-please-dont-vaccinate-against-omicron