Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքներն են վնասակար մաշկի համար

Ո՞ր մթերքներն են վնասակար մաշկի համար

202
0

Շաքարի կանոնավոր օգտագործումը կարող է բացասաբար ազդել մաշկի առողջության վրա։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Եկատերինա Մասլովան։

 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` շաքարը մաշկի կոլագենի մանրաթելերը, որոնք պատասխանատու են դրա առաձգականության համար, կոշտ թրոմբների է վերածում։ Դա, ըստ մասնագետի, կնճիռների ու մաշկի թուլացման է հանգեցնում:

 

Ալկոհոլը վնասակար է նաեւ մաշկի համար, քանի որ այն ջրազրկում է մաշկը։ Ալկոհոլային խմիչքների չարաշահման դեպքում մաշկի վրա այտուցներ եւ անոթային ցանցեր են առաջանում։

 

Գեղեցիկ մաշկի մեկ այլ թշնամին գլյուտենն է, որը պարունակվում է բուլկիների, բագետների, մակարոնեղենի մեջ:

Այս ապրանքների սիրահարները կարող են այտերի շրջանում այտուցներ, պիգմենտային բծեր, ռոզացեա ունենալ:

 

«Դե իսկ պզուկները հաճախ առաջանում են կաթնամթերքի պատճառով: Շատերը չեն յուրացնում կաթնաշաքարը, ինչը բորբոքման է հանգեցնում»,- նշել է մասնագետը։

 

Նրա խոսքով՝ ցան կարող է հայտնվել ոչ միայն դեմքի, այլ նաեւ մեջքի եւ դեկոլտեի հատվածի վրա:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ