Գլխավոր էջ Գլխավոր «Հասարակական կյանքը շարունակվելու է, ոչ ոք ոչ մի տեղ չի դադարելու գնալ»․Աշոտ...

«Հասարակական կյանքը շարունակվելու է, ոչ ոք ոչ մի տեղ չի դադարելու գնալ»․Աշոտ Բարսեղյան

689
0

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը անդրադառնալով հունվարի 22-ից գործող որոշմանը, ըստ որի՝ քաղաքացիները հանրային վայրեր մուտք չեն գործի առանց պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության փաստաթղթի, նշել է, որ   ՀՀ Առողջապահության նախարարությունն անհիմն ձևով իրեն վերագրել է չորրորդ իշխանության դերը և հանդգնում է կարգավորել հասարակական, սոցիալական ու տնտեսական կյանքը։

«Գործարար համայնքով կոչ ենք անում նախարարությանը հետ նահանջել առողջապահական դիրքերին և զբաղվել զուտ առողջապահական հարցերով։ Կոչ ենք անում Կառավարության մյուս անդամներին գործունյա ազդեցություն ունենալ կառավարության նիստերին և մասնակցություն ունենալ տնտեսական, սոցիալական հարցերի քննարկմանը, քանի որ հարվածի տակ է գտնվում ՀՀ տնտեսությունը, պետք է որ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունն այս կապակցությամբ հստակ դիրքորոշում արտահայտեն»,-նշել է նա։

Իսկ ինչ վերաբերում է QR կոդերին, Բարսեղյանն ասել է, թե սույն որոշումը, ինչպես պատկերացնում է նախարարը՝ մնալու է թղթի վրա․

«Եթե ՀՀ կառավարությունը ի վիճակի չէ կառավարել, օրինակ՝ տրանսպորտի խնդիրները, ապա ավելորդ ենք համարում սին խոսակցությունները հասարակական առողջապահության մասին և այդ հայտարարությունները առողջապահական ներկայացուցիչների կողմից առ ոչինչ են, քանի որ իրենք գիտակցաբար անտեսում են հասարակական տրանսպորտի գերխնդիրը։ Իսկ այս խնդիրը վերացող չի, և այն օբյեկտիվ իրականություն է, և դրա դեմ պայքարը տանելու է միլիարդավոր դրամներ և տարիների աշխատանք,ապա ավելորդ ենք համարում ստեղծված տնտեսական, սոցիալական  ծանր պայմաններում կամակատարը դառնալ ԱՀԿ-ի և իրենց ուղղորդմամբ ՀՀ-ում անցկացնել անհիմն, անտրամաբանական, և տնտեսական վնաս պարունակող սոցիալական մեծ հետևանքներով հրահանգներ»,-նշել է նա։

ՀԿ ղեկավարը վստահ է, որ հասարակական կյանքը շարունակվելու․

«Ոչ ոք ոչ մի տեղ չի դադարելու գնալ։ Այս որոշումը ի թիվս այլ անտրամաբանական որոշումների նույն վախճանին է արժանանալու,հասարակական կյանքը չի դադարելու, մենք տեսնում ենք, որ կատաստրոֆիկ իրավիճակ ՀՀ-ում չկա, և եթե ինչ որ Եվրոպական երկրներ որոշել են, որ իրենք պետք է տապալեն ռեստորանային ոլորտը, տուրիզմի ոլորտը, ապա պարտադիր չէ, որ ՀՀ-ն հետևի այդ օրինակին»,-նշել է նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ