Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել

Աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել

220
0

Մեկ շաբաթվա ընթացքում` հունվարի 3-9-ը, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 15 մլն 154 հազար 666 նոր դեպք։ «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

 

Սա համավարակի ամբողջ ընթացքում ռեկորդ է։ Նշվում է, որ ամենաշատ դեպքերը գրանցվել են Եվրոպայում՝ 7,1 միլիոն: Մահացել է 43 461 մարդ։

 

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն՝ այժմ մոլորակի վրա հայտնաբերվել է ավելի քան 308 մլն վարակակիր, իսկ ավելի քան հինգ միլիոն հիվանդի փրկել չի հաջողվել:

 

Նշվում է նաև, որ ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։ Առայժմ երկրների մեծ մասում տարածված է «Դելտա» շտամը, սակայն, գիտնականների կարծիքով, առաջիկայում դրան կարող է փոխարինել «Օմիկրոն»-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ