Գլխավոր էջ Նորություններ Մեծ է հավանականությունը, որ Հայաստանում կլինի կորոնավիրուսի 5-րդ ալիք․ Մելիք-Նուբարյան

Մեծ է հավանականությունը, որ Հայաստանում կլինի կորոնավիրուսի 5-րդ ալիք․ Մելիք-Նուբարյան

952
0

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս շարունակում է շրջանառվել կորոնավիրուսային համավարակը։ Բացի դա, վիրուսը մուտացվում է և ի հայտ են գալիս նոր շտամներ։ Շրջանառվող նոր՝ Օմիկրոն շտամը շատերը անվանում էին որպես համավարակի վերջը, սակայն, այս մասով դեռևս որևէ հստակ տեղեկատվություն հայտնի չէ։Սակայն, լուրեր էին պտտվում նաև, որ կորոնավիրուսի նոր ալիքներ հնարավոր է դեռ լինեն։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ գիտության տեսանկյունից մեծ է հավանականությունը, որ այո՛, Հայաստանում կլինի կորոնավիրուսի 5-րդ ալիք։ «Մեր համալսարանում հետաքիքիր վիճակագրություն ենք հաշվել,թե ինչպե՞ս է աշխարհը պայքարում այս Օմիկրոն շտամի դեմ, նրանք պայքարում են խթանիչ պատվաստումներով,որոնց իմաստը նա է, որ եթե պատվաստվել ես 3-5 ամիս առաջ, հակամարմինները բարձրանում են, իսկ բարձր հակամարմիններն անգամ Օմիկրոնից շատ լավ պաշտպանում են։ Մենք հաշվարկել ենք, որ քանի որ մեզ մոտ պատվաստումային գործընթացի զանգվածային փուլն ավելի ուշ եղավ, պատվաստված անձանց 74%-ի մոտ այդ 3 ամիսը չի անցնել, մեզ մոտ պաշտպանիչ հակամարմինները բավականին բարձր թվերի վրա են, և եթե պատվաստաման տեմպը կարողանանաք բարձրացնել, մենք կարող ենք մեծ հավանականությամբ ասել , որ 5-րդ ալիքն այսպես բարձր չի լինի, ինչպսին 4րդ ալիքն էր»,- նշեց Մելիք-Նուբարյանը։

Օմիկրոն շտամի դեպք արդեն իսկ գրանցվել է նաև ՀՀ-ում։ Թե ինչպես այս նոր շտամը կդրսևորվի մեր հանրապետությունում, դա դեռևս պարզ չէ, քանզի արձանագրված երկու անձանց դեպքում հիվանդությունը թեթև է ընթանում՝ տան պայմաններում։ Ուստի, ասել, որ շտամը միանշանակ թեթև կամ ծանր ընթացք է ունենում, դա դեռևս վաղ է, սակայն, հաշվի առնելով որ այն ներթափանցել է նաև ՀՀ, գրանցվել է նոր շտամով վարակման դեպքեր, հնարավոր է նաև նոր բռնկում կամ վարակի շղթա ձևավորվի։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ