Կորոնավիրուսային վարակի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը պետք է թարմացվեն եւ կատարելագործվեն նոր շտամների, այդ թվում` «Օմիկրոնի» դեմ պայքարելու համար: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պատվաստանյութերի կազմի տեխնիկական խորհրդատվական խմբի՝ հունվարի 11-ին տարածած նոր հանձնարարականներում։
«Քանի դեռ նման պատվաստանյութերը հասանելի չեն դառնում, իսկ վիրուսը մուտացիայի է ենթարկվում, COVID-19- ի դեմ գոյություն ունեցող դեղամիջոցների կազմը պետք է թարմացվի, որպեսզի ապահովվի վարակումների դեմ պաշտպանվածության մակարդակը մտահոգող տարբերակներով, ներառյալ «Օմիկրոնը»», – ասված է հայտարարության մեջ:
Փորձագետները նաև նշել են, որ կարող է պահանջվել արդեն գոյություն ունեցող հակաքաղցկեղային պատվաստանյութերի կազմի թարմացում, հաղորդում է RT-ն:
Ավելի վաղ այդ օրը ԱՀԿ-ի եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել էր, որ Եվրոպայի բնակչության կեսից ավելին վարակվելու է կորոնավիրուսի«Օմիկրոն» շտամով առաջիկա 6-8 շաբաթվա ընթացքում:
Նա հավելել է, որ COVID-19-ի այս տարբերակն արագ գերիշխող է դառնում Արևմտյան Եվրոպայում և այժմ տարածվում է Բալկաններում: