Գլխավոր էջ Գլխավոր Ուղերձ բոլոր այն ծնողներին, ովքեր պատրաստվում են «Քովիդ պատվաստման» ենթարկել իրենց երեխաներին

Ուղերձ բոլոր այն ծնողներին, ովքեր պատրաստվում են «Քովիդ պատվաստման» ենթարկել իրենց երեխաներին

1356
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

‼️ Ուղերձ բոլոր այն ծնողներին, ովքեր պատրաստվում են «Քովիդ պատվաստման» ենթարկել իրենց երեխաներին ‼️

 

«Ես բժիշկ եմ և գիտնական։ Բայց ինչն առավել կարևոր է՝ ես հայր եմ և պապիկ։ Սովորաբար, ես իմ պատրաստած ելույթները չեմ կարդում, բայց այս թեման այնքան կարևոր է, որ ես ուզում եմ վստահ լինել, որ ոչինչ բաց չեմ թողնի, որ ոչ մի խոսք և փաստ՝ գիտական փաստ, բաց չեմ թողնի։ Ես ստորագրում եմ այստեղ հնչեցրած իմ յուրաքանչյուր խոսքի տակ, ինչպես որ մի գիտնական, ով իր գիտնականի կարիերան արել է պատվաստանյութերի ստեղծման և ուսումնասիրման ոլորտում։

 

Ես ինքս պատվաստվել եմ Քովիդի դեմ, ես, ընդհանուր առմամբ, կողմ եմ պատվաստումներին։ Ես իմ գործունեության ողջ ուղին նվիրել եմ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և չեզոքացման արդյունավետ և անվտանգ ուղիների ստեղծմանը։ Ավելի ուշ ես կհրապարակեմ այս ելույթի տեքստը, որպեսզի դուք կարողանաք կիսվել դրանով ձեր ընկերների և հարազատների հետ։

Ինչ եմ ես ուզում ասել այսօր, մինչ դուք կհամաձայնեք պատվաստել ձեր երեխային։ Տվյալ որոշումը հետադարձ ելք չունի։ Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել գիտական փաստերով՝ գենային տեխնոլոգիաներով պատվաստանյութերի վերաբերյալ, որը հիմնված է մՌՆԹ տեխնոլոգիայի վրա, որը ես անձամբ ստեղծել եմ։ Կա երեք հիմնական փաստ, որը ծնողները պետք է գիտակցեն, նախքան այդ անվերադարձ որոշումն ընդունելը։

Առաջինը՝ վիրուսի գենետիկական կոդի մասը կներարկվի օրգանիզմ և կհայտնվի բջիջներում։ Այդ գենետիկական կոդը կստիպի ձեր երեխայի մարմինը արտադրել թունավոր՝ S-սպիտակուց (սպայք պրոտեին)։ Այդ պրոտեինները հաճախ բերում են երեխաների օրգանիզմի հիմնական հյուսվածքների և օրգանների անուղղելի վնասների։ Խոսքը ուղեղային հյուսվածքի, նյարդային համակարգի, սրտամկանի և անոթային համակարգի, այդ թվում տրոմբների առաջացմանը, վերարտադրողական համակարգի ախտահարումներին, և որ առավել կարևոր է՝ այն կարող է խթանել երեխայի իմունային համակարգի ֆունդամենտալ փոփոխություններ։ Այն, ինչ առավել անհագստացնող է, դա այն փաստն է, որ երբ այդպիսի վնասները տեղի են ունենում, դրանք անուղղելի են, դրանք հնարավոր չէ բուժել։ Չի կարելի բուժել ուղեղի հյուսվածքի ախտահարումները, սրտամկանի ֆիզիկական սպիները, անհնար է իմունային համակարգը բերել նախնական վիճակի, որը փոփոխվել է գենետիկական մակարդակի վրա։ Դա նաև կարող է վնասել վերարտադրողական առողջությանը, ինչը կանդրադառնա ձեր ընտանիքի հետագա վերարտադրման վրա։

Երկրորդը՝ ինչ ձեզ պետք է իմանալ, դա նոր տեխնոլոգիա է, որը չի անցել համարժեք և լիարժեք ուսումնասիրություններ և փորձարկումներ։ Մեզ պետք է առնվազն 5 տարի՝ թեստավորման և վերլուծության համար, նախքան մենք կարող ենք գնահատել այդ նոր տեխնոլոգիայի վտանգները։ Նոր դեղամիջոցների վնասները և ռիսկերը շատ հաճախ արտահայտվում են երկար տարիներ անց։ Ես ուզում եմ խնդրել հարց տաք ինքներդ ձեզ, որպես ծնող՝ դուք ցանկանու՞մ եք, որ ձեր երեխան դառնա մարդկային պատմության մեջ մի մեծ փորձարկման մաս։

Եվ վերջինը․ հիմնավորումը, որը բերում են ձեզ որպես արդարացում ձեր երեխային պատվաստելու համար՝ սուտ է։ Ձեր երեխաները վտանգ չեն ներկայացնում ո՛չ ձեզ համար, ո՛չ էլ իրենց տատիկների և պապիկների համար։ Իրականում՝ հակառակը։ Նրանց իմունիտետը, որը ձեռք է բերվել Քովիդով հիվանդանալու արդյունքում, կրիտիկական է ոչ միայն ձեր ընտանիքի առողջության համար, այլև, հավանաբար, ողջ աշխարհի համար։

Որպես վերջաբան․ չկան որևէ առավելություններ ձեր երեխաների և ձեր ընտանիքի համար, որոնք արդարացնեն վիրուսով վարակվելու նվազագույն վտանգները երեխաների պատվաստելու համար, այն էլ այնպիսի պատվաստանյութով, որի բարդությունների վտանգները արդեն իսկ հայտնի են, իսկ կողմնակի ազդեցությունների հետ դուք և ձեր երեխաները պետք է ապրեք ողջ կյանքում։ Ռիսկի և օգուտի համադրությունը այս կոնկրետ պատվաստանյութի դեպքում չի կարող անգամ մոտ լինել պնդմանը, որ այն օգտակար է երեխաների համար։

Ես, որպես հայր և պապիկ, կոչ եմ անում բոլորիդ՝ ՄԻ ԵՆԹԱՐԿՎԵՔ և ՊԱՅՔԱՐԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»։

 

📣 Դոկտոր Ռոբերտ Մելոն

«մՌՆԹ պատվաստանյութերի տեխնոլոգիական պլատֆորմների» հայտնագործողներից, ամերիկյան վիրուսաբան/իմունաբան

Հ․Գ․ 2021թ․ դեկտեմբերի 19–ի դրությամբ ՀՀ–ում 12-17 տարեկանների շրջանում կատարվել է 1199 պատվաստում՝ 1–ին դեղաչափով և 465 պատվաստում՝ 2-րդ դեղաչափով «Մոդեռնա պատվաստանյութի», որի կիրառման տարիքային շեմը Առողջապահության նախարարի հրամանով 18-ից իջեցվել է 12 տարեկան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ