Գլխավոր էջ Նորություններ Արմեն Մուրադյանն ամփոփում է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտական ծրագիրը

Արմեն Մուրադյանն ամփոփում է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտական ծրագիրը

185
0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է. «2022 թվականը սկսում ենք ամփոփելով 2021թվականի ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի աշխատանքներ։ Եվ այսպես,

• 2021 թվականին սկսվեցին ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի շինարարական աշխատանքները: Կենտրոնի կառուցմանն ուղղված աշխատանքները մոտենում են ավարտին, և այն շուտով կբացի իր դռները:

• 2 հոդված ներկայացվել է հրապարակման, այժմ գտնվում են փորձաքննման փուլում:

• ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է երաշխավորվել մեկ թեմա:

• ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթին ներկայացված Նեյրոգիտության լաբորատորիայի հայտի ֆինանսավորման արդյունքում ԵՊԲՀ-ն ձեռք է բերելու մոտ երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Seahorse XFe96 անալիզատոր:

• Բժշկական համալսարանի մասնագետներն ակտիվ շարունակելու են Covid_Antibody և Covid_Neuro հետազոտական խմբերի, Scaut նախագծի աշխատաքները:

• Հիմք է դրվել նոր Investigator-initiated COQOS հետազոտական նախագծին՝ Roche Diagnostics ընկերության ֆինանսավորմամբ:

• Բժշկական համալսարանը կազմակերպել է երկու խոշոր միջազգային միջոցառում՝ «ԳիտԱրար» ամառային դպրոց և «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» քառօրյա գիտաժողով:

• Անցկացվել է Քովիդի հետևանքով առաջացած անօսմիայի տեղեկատվական շաբաթ, 5 սեմինար՝ առկա և առցանց տարբերակներով:

• ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ ծրագրի համակարգող, բժշկական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, այս տարի ևս, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների մրցույթի հաղթող է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ