Գլխավոր էջ Նորություններ Մանե Թանդիլյանը հանձնաժողովի նիստի մասնակիցներին արգելեց հանել դիմակները

Մանե Թանդիլյանը հանձնաժողովի նիստի մասնակիցներին արգելեց հանել դիմակները

442
0

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր նիստ է անցկացնում, որին բոլոր անդամները ներկայացել են պաշտպանիչ դիմակներով:

Հանձնաժողովի և ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների միջև 2019 թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի կողմերի 2020-2021 թվականների գործունեության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ զեկուցող «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը խնդրեց հանել դիմակը, որպեսզի ավելի ազատ խոսի, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չտվեց:

«Չէ՛, պահե՛ք, բոլորս պահած ենք, համեցե՛ք, հավատացնում եմ ձեզ, հեշտ է, իմ փորձից»,-ասաց Մանե Թանդիլյանը:

Արիստակեսյանն, այնուամենայնիվ, դիմակով զեկուցեց, բայց զեկույցի ընթացքում դժվարացավ արագ խոսել, ասաց

«Կներեք, շունչս կտրվում է, դրա համար դանդաղ պիտի խոսեմ, ուզում էի 3 րոպեի մեջ տեղավորվել»:

Հանձնաժողովի անդամները հորդորեցին չշտապել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ