Գլխավոր էջ Նորություններ Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը

Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը

627
0

Պիտսբուրգի համալսարանի գիտնականները  կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։

 

Հետազոտվողները, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, բայց չեն հիվանդացել,պարզվում է ամսական մոտավորապես 27 բաժակ թունդ ալկոհոլ են օգտագործել։

 

Նրանք, որոնք վարակվել են կորոնավիրուսով, ամսական մոտ 0,4 բաժին են օգտագործել։

 

Միևնույն ժամանակ գիտնականները որևէ կապ չեն գտել COVID-19-ի և ոչ թունդ ալկոհոլի՝ գարեջրի կամ գինու օգտագործման մեջ։ «Հետազոտվողները, որոնք շփվել են վարակակիրների հետ, բայց չեն վարակվել COVID-19-ով, օրական միջինը մեկ չափաբաժին թունդ ըմպելիք են խմել, իսկ նրանք, որոնք վարակվել են, գրեթե չեն խմել»,- գրում են գիտնականները իրենց հոդվածներում։

 

Փորձելով բացատրել խմիչքի և COVID-19-ի տարածման միջև կապը, ամերիկացի գիտնականները վկայակոչել են այլ հետազոտություններ։ Ավելի վաղ ցույց էր տրվել, որ մրսածության դեպքերն ավելի քիչ են ալկոհոլ օգտագործողների շրջանում՝ համեմատ ընդհանրապես չխմողների հետ։ Նաև, ըստ գիտական ​​ապացույցների, օրական մեկից երկու չափաբաժին ըմպելիքը նվազեցնում է տարբեր տեսակի շնչառական վիրուսներով վարակվելու հավանականությունը:

Աղբյուրը`  shantnews.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ