Գլխավոր էջ Նորություններ Ըստ գիտնականների՝ «Օմիկրոն»-ից մահացության մակարդակը ցածր է

Ըստ գիտնականների՝ «Օմիկրոն»-ից մահացության մակարդակը ցածր է

283
0

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից մահացության մակարդակը 75 տոկոսով պակաս է COVID-19-ի նախորդ շտամների համեմատությամբ: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով Հարավային Աֆրիկայի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտողների եւ Պրետորիայի համալսարանի տվյալները։

 

Գիտնականները հետևել են Գաուտենգ նահանգի Ցվանե քաղաքում, որը դարձել է նոր շտամի բռնկման նախնական էպիկենտրոնը, հոսպիտալացված հիվանդներին: Ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ նրանք պարզել են, որ «Օմիկրոն»-ի պատճառով մահացել է հոսպիտալացվածների 4,5 տոկոսը, մինչդեռ կորոնավիրուսի նախորդ ալիքներում այդ ցուցանիշը հասել է 21,3 տոկոսի:

 

Հետազոտողները նաև պարզել են, որ հոսպիտալացվածներից քչերը թթվածնային թերապիայի կարիք ունեն, մինչդեռ նախկին շտամների դեպքում այդ ցուցանիշը հասել է 99,5 տոկոսի: Ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների թիվը նույնպես շատ ավելի քիչ է՝ 1%՝ նախորդ շտամների 4,3%-ի դիմաց։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ