Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Ցանկացած բժիշկ պարտական է իր ուսուցչին․ Գևորգ Գրիգորյան

Ցանկացած բժիշկ պարտական է իր ուսուցչին․ Գևորգ Գրիգորյան

335
0

Օրերս հայտնի դարձավ, որ ԵՊԲՀ-ի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, Մոսկվայում 4 հոգանոց պատվիրակության կազմում է եղել, ովքեր հանդիպել են ադրբեջանցի մտավորականներին։ Քանի որ թեման շատ մեծ արձագանք գտավ, Մուրադյանը ևս մեկնաբանեց հանդիպման նպատակը։

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը armdaily.am-ի տաղավարում պատասխանեց նաև լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է նրա վերաբերմունքը հարցի վերաբերյալ։

«Շատ հաճախ բժիշկներին մեղադրում են և հիշում Հիպոկրատի երդման մասին, որը մարդկանց 95 տոկոսը չի էլ կարդացել։ Հիպոկրատի երդման մեջ, ի տարբերություն պացիենտի պահանջած անվճար բուժօգնության, որը նշված չէ՝ նշված է, որ ցանկացած բժիշկ պարտական է իր ուսուցչին, այսինքն՝ երբեք չի ուրանալու նրա սովորեցրածը»,-նշել է Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ Արմեն Մուրադյանն իր ուսուցիչն է եղել, ուստի իր անձնական կարծիքը չի պատրաստվում արտահայտել այդ ամենի վերաբերյալ։

«Ցանկացած գործիչ ունի իր մոտիվացիան՝ ցանկացած քայլ անելու համար։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները հասկանան, որ բժշկից մեկնաբանություն ուզել այլ բժշկի մասին՝ ամենաանշնորհակալ գործն է։ Ես կարող եմ ասել, որ Արմեն Մուրադյանն իմ ուսուցիչն է և այդքանով սահմանափակեմ իմ անձնական կարծիքը այդ հարցի շուրջ»,-հայտնել է Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ