Գլխավոր էջ Նորություններ Կտրուկ աճել է COVID-19-ով հիվանդ երեխաների հոսպիտալացումների թիվը

Կտրուկ աճել է COVID-19-ով հիվանդ երեխաների հոսպիտալացումների թիվը

218
0

Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով մինչև 17 տարեկան երեխաների հոսպիտալացումների թիվը վերջին երկու շաբաթվա ընթացքում աճել է միջինը 48%-ով: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

 

Կարգավորողի տվյալներով՝ հաստատված կորոնավիրուսով հիվանդանոցներ ընդունված մինչև 17 տարեկան հիվանդների թիվը նախորդ շաբաթ դեկտեմբերի 19-ին ավարտվող շաբաթվա համեմատ աճել է 48,2%-ով:

 

Եթե ​​դեկտեմբերի 13-19-ը երեխաների հոսպիտալացումների թիվը 100 հազար մարդու հաշվով միջինը կազմել է 206, ապա դեկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում աճել է մինչև 305-ի։

 

Նշվում է, որ նման պիկ եղել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը ընկած շաբաթվա ընթացքում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ