Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Հիմա էլ Օմիկրոնի պատրվակով կարող է պատվաստման պարտադրանք գնա․ Գևորգ Գրիգորյան

Հիմա էլ Օմիկրոնի պատրվակով կարող է պատվաստման պարտադրանք գնա․ Գևորգ Գրիգորյան

755
0

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը armdaily.am-ի տաղավարում ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև Քովիդի նոր շտամ Օմիկրոնին։

«Նոր շտամի վերաբերյալ իրարամերժ տեղեկատվություններ են պտտվում։ Մի կողմից՝ մասնագետները պնդում են, որ այն այնքան էլ բարդ ընթացք չի ունենում, ուղղակի նոր շտամ է։ Մյուս կողմից՝ ասում են՝ հոսպիտալիզացիայի թվերն են աճում։ Արդյունքում, դեռևս պարզ չէ՝ Օմիկրոնից ինչ սպասել»,-նշել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ այն որ մեր առողջապահական կանխարգելման համակարգը ամուլ է պարզ էր դեռ 2020 թվականից․«Իսկ հիմա, երբ նոր շտամ է լինելու, մենք պետք է պատրաստվենք հերթական անգամ բժիշկներին ծանրաբեռնել հիվանդներով, եթե դա բարդ ընթացք ունեցող լինի, եթե ավելի թեթև ընթացք ունեցող հիվանդություն լինի՝ ավելի հեշտ կազատվենք դրանից»։

Նա նաև նշել է, որ հիմա բոլոր պատվաստանյութ արտադրողներն ասում են, որ իրենց պատվաստանյութն ամենաարդյունավետն է Օմիկրոնի դեմ։

«Հիմա էլ Օմիկրոնի պատրվակով կարող է պատվաստման պարտադրանք գնա։ Հասկանանք մի բան՝ պատվաստանյութերը, որոնք որ կան ստեղծվել են Կորոնավիրուսի այսպես ասած մայր շտամի դեմ։ Հիմա արդեն որերորդ մուտացիան է գնում։ Արդյո՞ք պատվաստվածները պաշտպանված են, չգիտենք»,-ասել է բժիշկը հավելելով, որ ինքը դեմ չէ, որ բոլորը պատվաստվեն և կարծում է, որ այսօր դրանից ավելի լավ գործիք դեռևս հորինված չէ՝ պատվաստում կամ բնական իմունիզացիա։ Բայց փաստն այն է, որ մարդիկ գնում են պարտադրանքով և ցանկացած գործոն՝ կլինի դա Օմիկրոն շտամը, կլինի թեստավորումների պահանջը, ինչպես նաև հունվարի 1-ից հանրային վայրեր մուտք գործելու համար ՊՇՌ թեստի բացասկան արդյունքի կամ պատվաստված լինելու սերտիֆիկատի առկայությունը միտված են անուղղակի պարտադրանքը ապահովելու համար։

Բժշկի խոսքով՝ քաղաքացին պարտադրանքի, տուգանքի, ասֆալտին պառկացնելու և վրան մուննաթ գալու մատերիալ է։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ